Շուրջօրյա տեղեկատու

+374 11 66 77 88

Էնդոկրին վիրաբուժության բաժանմունք

Բաժանմունքի հիմնական գործունեությունն է վահանաձև, հարվահանաձև գեղձերի և մակերիկամների հիվանդությունների բուժումը: Այն իրականացվում է նորագույն եղանակների և սարքավորումների կիրառմամբ, ինչի շնորհիվ նվազեցվել է վիրահատական տրավմայի աստիճանը և կրճատվել են ներհիվանդանոցային հոսպիտալիզացիայի ժամկետները՝ մինչև 1-3 օր:

Բաժանմունքի մասնագետները տիրապետում և ինքնուրույն կատարում են ուլտրաձայնային հետազոտություն և պունկցիոն բիոպսիա, ինչը հնարավորություն է տալիս հստակ պլանավորել վիրահատության տեսակը և ծավալը, կանխել հնարավոր բարդությունները: Անհրաժեշտության դեպքում, վիրահատության ժամանակ կատարվում է ներվիրահատական ՈՒՁՀ՝ շարժական սարքի կիրառմամբ:

Բաժանմունքը սերտորեն համագործակցում է ՌԴ-ի և Եվրոպայի առաջատար կլինիկաների հետ:

Բաժանմունքում իրականացվում են.

  • Վահանաձև գեղձի հիվանդությունների բուժում
  • Վահանաձև գեղձի բարորակ հանգույցների վիրահատական բուժում
  • Վահանաձև գեղձի բարորակ հանգույցների ոչ վիրահատական բուժում՝ հանգույցի ներհյուսվածքային դեստրուկցիայով/քայքայումով
  • Դիֆուզ տոքսիկ /թունավոր/ խպիպի վիրահատական բուժում
  • Դիֆուզ տոքսիկ /թունավոր/ խպիպի կոնսերվատիվ բուժում
  • Տոքսիկ հանգուցավոր խպիպի վիրահատական բուժում
  • Տոքսիկ հանգուցավոր խպիպի ոչ վիրահատական բուժում՝ հանգույցի ներհյուսվածքային դեստրուկցիայով
  • Վահանաձև գեղձի քաղցկեղի վիրահատական բուժում՝ լիմֆոդիսսեկցիա
  • Կրկնվող խպիպի բուժում
  • Վահանաձև գեղձի բորբոքային հիվանդությունների բուժում
  • Հարվահանաձև գեղձերի հիվանդությունների բուժումը
  • Հարվահանաձև գեղձի հեռացում՝ առաջնային հիպերպարաթիրեոզի ժամանակ
  • Հարվահանաձև գեղձերի հեռացում աուտոտրանսպլանտացիայով՝ երկրորդային հիպերպարաթիրեոզի ժամանակ
  • Հիպոպարաթիրոեզի կոնսերվատիվ բուժում
  • Մակերիկամների հիվանդությունների բուժումը

Ծառայության զարգացման հիմնական ուղեցույցները.

  • Էնդո-վիդեոօժանդակումով վիրահատությունների լայն կիրառումը վահանաձև և հարվահանաձև գեղձերի հիվանդությունների վիրահատական բուժման ժամանակ
  • Հետադարձ և վերին կոկորդային նյարդերի ներվիրահատական նեյրոմոնիտորինգի ներդրումը կլինիկայում
  • Էնդոկրին համակարգի օրգանների չարորակ գոյացությունների ախտորոշման և բուժման վերաբերյալ ժամանակակից միջազգային արձանագրությունների ներդրումը կլինիկական պրակտիկա
  • Ծառայության բժիշկների կրթական և գիտա-պրակտիկ մակարդակի մշտական բարձրացումը, պարբերաբար վերապատրաստումներիև փորձի փոխանակումների իրականացումը
  • Նորագույն բժշկական եղանակների ներդրումը
  • Վահանաձև և հարվահանաձև գեղձերի վրա կատարվող վիրահատություններից հետո հետվիրահատական բարդությունների կանխարգելմանն ուղղված համալիր միջոցառումների մշակում։
Վերջին նորություններ
Organization Accredited by Joint Commission International

Organization Accredited by Joint Commission International