Շուրջօրյա տեղեկատու

+374 11 66 77 88

Ուրոլոգիայի բաժանմունք

Ուրոլոգիայի բաժանմունք ապահովում է ուրոլոգիական օգնության ամբողջ ծավալը` կանխարգելիչ զննումներ և ախտորոշում, ժամանակակից վիրաբուժական բուժում։ Ախտորոշումն ու բուժումն իրականացվում են Եվրոպական (EAU) և Ամերիկյան (AUA) Ուրոլոգիայի ասոցիացիաների ուղեցույցների համապատասխան: Կլինիկան հագեցված է Կառլ Շտորց (Շվեյցարիա) ընկերության գերժամանակակից սարքավորումներով:

Հիմնական ուղղվածություններն են

Ընդհանուր ուրոլոգիա և օնկոուրոլոգիա (ուռուցքաբանական ուրոլոգիա)

➤Շագանակագեղձի բարորակ գերաճ (շագանակագեղձի ադենոմա), շագանակագեղձի ՏՈՒՌ (TURP)

➤Միզապարկի ուռուցքներ՝ միզապարկի ՏՈՒՌ (TURB), միզապարկի հեռացում

➤Շագանակագեղձի քաղցկեղ՝ վիրաբուժական և կոնսերվատիվ բուժում

➤Երիկամի ուռուցքներ

➤Երիկամների և ստորին միզուղիների վերականգնողական վիրահատություններ

➤Միզուկի պլաստիկ վիրահատություններ

➤Միզուղիների ինֆեկցիա

➤Էնդոուրոլոգիա

➤Լապարասկոպիկ վիրահատություններ

➤Շագանակագեղձի և միզապարկի TUR բիոպսիա

➤Պերկուտան նեֆրոստոմիա

➤Միզածորանների ստենտավորում

➤Ուրետրոռենոսկոպիա, մինի-պերկուտաննեֆրոլիտտրիպսիա (URS, Mini-PCNL)

Կանացի ուրոլոգիա

➤Անմիզապահություն՝ TOT և TVTժապավենների տեղադրում

➤Հիպերակտիվ միզապարկ

➤Միզուկի արտաքին բացվածքի պոլիպներ

➤Միզասեռական խուղակներ

➤Միզածորանի վնասվածք

➤Ցիստիտների բուժում

Անդրոլոգիա`տղամարդու անպտղություն

➤Վարիկոցելեի բուժում՝ սկլերոթերապիա

➤Վաղաժամ սերմնաժայթքում

➤Էրեկտիլ դիսֆունկցիա (իմպոտենցիա)

➤TESE և միկրո TESE

➤Սուր և քրոնիկ պրոստատիտ

➤Տարիքային հիպոգոնադիզմ

➤ՈՒրետրիտ (սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ)

Միզաքարային հիվանդության բուժում

Հեռահար, կոնտակտային, լազերային քարափշրում, քարերի հեռացում բաց եղանակով, լիտոկինետիկ թերապիա (կոնսերվատիվ բուժում), ուրետրոռենոսկոպիա, մինի-պերկուտան նեֆրոլիտ տրիպսիա, (URS, Mini- PCNL):

Ախտորոշումն ու բուժումն իրականացվում են Եվրոպական Ուրոլոգիայի Ասոցիացիայի արձանագրություններին համապատասխան՝ ապահովելով բարձր որակ: Բաժանմունքի բժիշկները՝ բաժանմունքի ղեկավարի գլխավորությամբ, Եվրոպական Ուրոլոգիական Ասոցիացիայի ակտիվ անդամներ են, պարբերաբար մասնակցում են տարեկան ժողովներին և վերապատրաստումներին Եվրոպայում, ԱՄՆ-ում, Միացյալ Թագավորությունում, ՌԴ-ում և այլն երկրներում՝ հետևյալ ուղղություններով.

➤Էնդոուրոլոգիա և լապարասկոպիա

➤Կանացի ուրոլոգիա

➤Պլաստիկ և ռեկոնստրուկտիվ վիրահատություններ

➤Օնկոուրոլոգիա

Բաժանմունքը սերտ համագործակցում է եվրոպական և ամերիկյան մի շարք կլինիկաների (Mayo Clinic, USA, Muenster University Clinic, Germany, AKH Clinic, Vienna, Austria …) հետ՝ մասնակցելով Եվրոպական Ուրոլոգիական Ասոցացիայի բոլոր տարեկան ժողովներին:

Բաժանմունքը հագեցված է ՝

➤Բիպոլյար ՏՈՒՌ-ի սարք STORZ ENDOKCOPE. համարվում է շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի (ադենոմա) վիրաբուժական բուժման գերժամանակակից մեթոդ՝ ապահովելով բուժական բարձր արդյունավետություն:

➤Հեռահար քարափշրման սարք՝ առաջիններից տարածաշրջանում: Համարվում է վերջին սերնդի հեռահար քարափշրման սարք՝ ապահովելով ինչպես հեռահար քարափշրում, այնպես էլ կոնտակտային, լազերային քարափշրում և քարերի էնդոսկոպիկ հեռացում:

➤Նոր Հոլմիումային Լազեր CALCULASE II 20W STORZ MEDICAL Lumenis վերջին սերնդի սարքավորում, որով իրականացվում է շագանակագեղձի լազերային վիրահատություն

➤HoLEP տեսակի նոր լազերային սարք, ինչպես նաև իրականացվում է քարափշրում:

Լազերի հիմնական ուղղվածություններն են՝

➤Լիթոտրիպսիա, այդ թվում՝ mini-perc եղանակով

➤Ուրետրոտոմիա (միզուկի նեղացումների լազերային հատում)

➤Պոլիպների, միզապարկի ուռուցքների հեռացում

➤Մինի-պերկուտան նեֆրոլիտոտոմիայի սարք (mini-perc) STORZENDOKCOPE՝ ապահովում է երիկամի քարերի հեռացում կամ լուծում՝ մինիմալ ինվազիվ եղանակով (առանց կտրվածքի)

➤Ֆիզիոթերապիայի սարք SD1 STORZ MEDICAL

Վերջին նորություններ
Organization Accredited by Joint Commission International

Organization Accredited by Joint Commission International