Շուրջօրյա տեղեկատու

+374 11 66 77 88

Օնկոգինեկոլոգիական ծառայություն

Ուռուցքաբանական գինեկոլոգիայի ծառայությունում իրականացվում է կանացի սեռական օրգանների նախաքաղցկեղային հիվանդությունների, բարորակ և չարորակ ուռուցքների ախտորոշում և բուժում։

Աստղիկ ԲԿ-ի տեխնիկական հագեցվածությունը և բազմապրոֆիլ բարձր որակավորում ունեցող մասնագետների առկայությունը թույլ է տալիս ուռուցքով հիվանդների ախտորոշման ճշգրտությունը հասցնել  առավելագույնի, ինչը հնարավորություն է տալիս ստանալ բուժման այն արդյունքները, որոնք գրանցվում են Եվրոպական առաջատար կլինիկաներում։

Բաժանմունքում աշխատող բժիշկները հանդիսանում են Օնկոգինեկոլոգների Եվրոպական Միության (ESGO\ENYGO) անդամներ

և պարբերաբար անցնում են վերապատրաստումներ արտասահմանյան առաջատար կլինիկաներում՝ կիրառելով դրսում ձեռք բերված նորարական բուժման մեթոդները մեր կլինիկայում՝ առաջներդվելով միջազգային ուղեցույցներով (NCCN, ESGO)։

 

Ծառայությունում իրականցվում է

  • էնդոմետրիումի քաղցկեղի վիրահատական բուժում՝  լապարոսկոպիկ (նորագույն ICG ներկման մեթոդով) և բաց եղանակներով,
  • ձվարանների քաղցկեղի վիրահատական բուժում՝ փուլավորող և ցիտոռեդուկտիվ վիրահատություններ,
  • արգանդի վզիկի քաղցկեղի վիրահատական բուժում՝ ռադիկալ հիստերէկտոմիաներ՝ լիմֆոդիսեկցիայով,
  • արտաքին սեռական օրգանների վիրահատական բուժում՝ ռադիկալ վուլվէկտոմիաներ՝ լիմֆոդիսեկցիայով,
  • հատուկ դեպքերում ուռուցք ունեցող երիտասարդ կանանց մոտ կատարվում են նաև օրգանապահպան վիրահատություններ՝ պահպանելով պտղաբերությունը,
  • բարորակ ուռուցքների (միոմաներ, ձվարանների կիստոմաներ) վիրահատական բուժում լապարոսկոպիկ եղանակով,
  • փոքր կոնքի օրգանների իջեցման կապակցությամբ կատարվող ռեկոնստրուկտիվ վիրահատություններ՝ լապարոսկոպիկ և հեշտոցային եղանակներով,
  • արգանդի խոռոչի պաթոլոգիաների ժամանակ՝ ախտորոշիչ և բուժական հիստերոսկոպիաներ։

 

Ուռուցքաբանական գինեկոլոգիայի ծառայության ղեկավարն է Ժիրայր Արթուրի Մալաքյանը

Վերջին նորություններ
Organization Accredited by Joint Commission International

Organization Accredited by Joint Commission International