Նորություններ
Գլխավոր / Նորություններ
31.03.2026
Վարդուհի Աֆյանը մասնակցել է միջազգային երկու գիտաժողովների՝ փետրվարի 18–21-ը
Աստղիկ ԲԿ գաստրոէնտերոլոգ Վարդուհի Աֆյանը մասնակցել է միջազգային երկու
գիտաժողովների՝ փետրվարի 18–21-ը European Crohn’s and Colitis Organisation
(ECCO 2026) ամենամյա կոնգրեսին, որը այս տարի անցկացվեց Շվեդիայի մայրաքաղաք
Ստոկհոլմում և սեպտեմբերի 11–13-ը European Helicobacter and Microbiota Study
Group (EHMSG 2025) 38-րդ միջազգային գիտաժողովին, որը կայացավ Իտալիայի Հռոմ
քաղաքում։
ECCO-ն հանդիսանում է աղիքային բորբոքային հիվանդությունների (IBD) ոլորտի
ամենահեղինակավոր միջազգային հարթակներից մեկը, որտեղ ներկայացվում են ախտորոշման և
բուժման նորագույն մոտեցումները, ժամանակակից թերապևտիկ ռազմավարությունները և
առաջատար միջազգային փորձը։
EHMSG զբաղվում է Helicobacter pylori վարակի վարման արդի սկզբունքներով և
միկրոբիոտայի դերով գաստրոէնտերոլոգիայում։
Այս միջոցառումները կարևոր հնարավորություն են մասնագիտական զարգացման, նոր
գիտելիքների ձեռքբերման, փորձի փոխանակման և միջազգային համագործակցությունների
ընդլայնման համար։
+374 11 66 77 88
Русский
English
Թողնել մեկնաբանություն