Շուրջօրյա տեղեկատու

+374 11 66 77 88

Մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք

Մանկաբարձական բաժանմունքը տեղակայված է կենտրոնի չորրորդ հարկում` իր առանձին ընդունարանով: Այն հագեցված է գերժամանակակից բուժսարքավորումներով: Բաժանմունքում գործում է վեց անհատական ծնարան` իրենց մանկաբարձական բազմաֆունկցիոնալ մահճակալներով, որոնք միևնույն ժամանակ հանդիսանում են մահճակալ հիվանդի համար և հեռակառավարման վահանակի միջոցով վեր են ածվում մանկաբարձական սեղանների: Այս մահճակալները գրեթե միակն են իրենց տեսակի մեջ Հանրապետությունում: Կենտրոնական օդափոխության համակարգի շնորհիվ հիվանդանոցում մշտապես ապահովվում է համապատասխան ջերմաստիճան:

Բաժանմունքն ունի առանձին վիրասրահ` հագեցված գերժամանակակից սարքավորումներով: Ստեղծված են նաև այնպիսի պայմաններ, որոնք թույլ են տալիս ծննդաբերությունը վարել հարազատների ներկայությամբ: Հետծննդյան բաժանմունքում գործում են մեկ և ավելի անձանց համար նախատեսված հիվանդասենյակներ` կահավորված օրթոպեդ ներքնակներ և բարձրորակ անկողնային պարագներ ունեցող մահճակալներով, սառնարաններով, հեռուստացույցներով, հարմարավետ բազմոցներով, անձնական հիգիենան պահելու համար անհրաժեշտ պայմաններով և մշտապես գործող տաք և սառը ջրով: Հիվանդասենյակներում տեղադրված են նաև համապատասխան սարքեր, որոնք հիվանդին թույլ են տալիս հեշտությամբ և ցանկացած ժամի կապվել բուժանձնակազմի հետ: Բարձր մասնագիտական որակավորում ունեցող մանկաբարձ-գինեկոլոգները և բարեխիղճ բուժ անձնակազմն ապահովում են ծննդկանների 24-ժամյա խնամքն ու ապաքինումը:

Վերջին նորություններ
Organization Accredited by Joint Commission International

Organization Accredited by Joint Commission International