Բժշկական տուրիզմ Հայաստանում

Հայաստանի մասին

Director

Հայաստանի մասին

Հայաստանը բժշկական տուրիզմի նոր զարգացող, բայց մեծ ներուժ ունեցող ուղղություն է։ Այստեղ զբոսաշրջիկները ոչ միայն կարող են ստանալ որակյալ և արագ բժշկական ծառայություններ, այլև վայելել իրենց հանգիստը։ Հայաստանն ուրախ ժպիտների և վառ գույների, հին լեգենդների և աստվածաշնչյան պատմությունների, գեղեցկության, պատմության և մշակույթի երկիր է: Նոյյան տապանի հանգրվան Արարատ լեռը Հայաստանի ազգային խորհրդանիշն է: Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, որը հոգևոր խորը արժեքներ է փոխանցում: Սկիզբ առնելով մ.թ.ա. մոտ 4000-ական թվականներից` այն քաղաքակրթության ամենահին կենտրոններից մեկն է: Հայաստանը հինավուրց մշակութային ժառանգություն ունի, այն հարուստ է պատմական եկեղեցիներով, վանքերով, հուշարձաններով:

Ստանդարտ փաթեթներ

Director

Ստանդարտ փաթեթներ

Եթե արդեն որոշել եք այցելել Հայաստան պլաստիկ վիրաբուժական ծառայություններից օգտվելու համար, ապա ընտրեք Հայաստանի միակ JCI Որակի Միջազգային Ստանդարտ ունեցող՝ «Աստղիկ» բժշկական կենտրոնը։ Մենք հատուկ Ձեզ համար մշակել ենք պլաստիկ վիրաբուժության բժշկական փաթեթներ, որտեղ ներառված են վիրահատական և հետվիրահատական բոլոր ծառայություններն ու նյութերը։

VIP փաթեթներ

Director

VIP փաթեթներ

Եթե ժամանակ չունեք Ձեր ճանապարհորդությունը պլանավորելու համար, ապա մենք Ձեզ կառաջարկենք VIP փաթեթներ։ Այստեղ ներառված են ոչ միայն վիրահատական և հետվիրահատական անհրաժեշտ ծառայություններն ու նյութերը, այլև VIP սպասարկումը, տրանսպորտը և 5* հյուրանոցը Երևան քաղաքի կենտրոնում՝ Ձեր նախընտրությամբ։ Ձեզ մնում է միայն գնել տոմսերը և նշանակել վիրահատության օրը։

Հյուրանոցներ

Director

Հյուրանոցներ

Հայաստանում կան բազմաթիվ և բազմապիսի բարձրակարգ հյուրանոցներ, որտեղ կարող եք վայելել Ձեր հանգիստը վերականգնման ողջ ընթացքում։ Այդ բազմազանության մեջ դուք հաստատ կգտնեք Ձեր ճաշակին և ցանկություններին համապատասխան հյուրանոցը։
Organization Accredited by Joint Commission International

Organization Accredited by Joint Commission International