Շուրջօրյա տեղեկատու

+374 11 66 77 88

Կրծքային վիրաբուժության բաժանմունք

«Աստղիկ» ԲԿ-ի Թորակալ (Կրծքային) վիրաբուժության բաժանմունքը հիմնադրվել է 2017 թվականին։ Բաժանմունքի  առաջնահերթությունն էնդոսկոպիկ,  փոքր կտրվածքներով միջոցով վիրահատությունների իրականացումն է` վիդեթորակոսկոպիա, վիդեոլապարոսկոպիա, վիդեոմեդիաստինոսկիա,  ժամանակակից 4K էկրաններով և ICG ֆունկցիայի հնարավորությամբ  սարքավորումների միջոցով։ Վերոնշյալ տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս նվազագույնի հասցնել վիրաբուժական տրավման, ավելի արագ և վաղ վերադառնալ առօրյա կյանքին, ապահովում են լավ կոսմետիկ էֆեկտ: Կլինիկայում կուտակված փորձը հնարավորություն է տալիս իրականացնել այնպիսի ծավալուն և բարդ վիրաբուժական միջամտություններ, ինչպիսիք են թոքերի բրոնխո- և անգիոպլաստիկ ռեզեկցիաներ, միջնորմի ուռուցքների հեռացում, կերակրափողի ռեկոնստրուկտիվ վիրահատություններ։ Բաժանմունքը գործում է շուրջօրյա, ապահովված է կենտրոնական թթվածնով և վակումով։ Բաժանմունքը համալրված է կրծքային և կրծքաորովայնային վիրաբույժներով, թոքաբանով, էնդոսկոպիայի մասնագետով: Բաժանմունքը հանդիսանում է ակադ. Ա.Ավդալբեկյան անվան  Առողջապահության ազգային ինստիտուտի կրծքային վիրաբուժության ամբիոնի կլինիկական բազան։

Բժիշկների կանոնավոր պրակտիկան աշխարհի առաջատար կլինիկաներում, մասնակցությունը միջազգային գիտական ​​միջոցառումներին, նոր վիրաբուժական տեխնոլոգիաների ներդրումը պրակտիկայում թույլ են տալիս իրականացնել ախտորոշումը և բուժումը, այդ թվում  վիրահատությունները, բարձր մակարդակով։ Թորակալ (կրծքավանդակի օրգանների) պրոֆիլի պաթոլոգիաների ախտորոշումը կատարվում են ժամանակակից եվրոպական չափանիշներին համապատասխան: Բարձր որակավորում ունեցող մասնագետների և ժամանակակից սարքավորումների առկայությունը թույլ են տալիս լուծել ամենաբարդ վիրաբուժական խնդիրները։ Բաժանմունքում կատարվող վիրահատությունների ծավալը  մեծ է, ներառյալ պարանոցի, կրծքավանդակի և որովայնի օրգանների օնկոլոգիական և բարորակ հիվանդությունների, թարախա-դեստրուկտիվ հիվանդությունների, վերքերի և վնասվածքների դեպքում  իրականացվող վիրահատություններ.

  • Թոքի մի մասի  վիդեոթորակոսկոպիկ և բաց հեռացում (սուբլոբար  ռեզեկցիա, լոբէկտոմիա, բիլոբեկտոմիա) կամ ամբողջ թոքի հեռացում (պնևմոնէկտոմիա, պնևմոնէկտոմիա շնչափողի բիֆուրկացիայի ռեզեկցիայով) խոշոր անոթների ռեզեկցիայով և պլաստիկայով։ 
  • Վիդեոթորակոսկոպիկ ենթաամբողջական  պլևրէկտոմիա կրկնվող (ռեցիդիվ) պնևմոթորաքսի դեպքում։
  • Թոքերի ծավալը փոքրացնող վիրահատություններ բուլլոզ էմֆիզեմայի դեպքում։
  • Թոքերի, լյարդի, միջնորմի էխինոկոկոզի դեպքում վիրահատություններ՝ կիստաների հեռացում, կապիտոնաժ, թոքի ռեզեկցիա։
  • Վիդեոթորակոսկոպիկ և բաց վիրահատություններ միջնորմի ուռուցքների և կիստաների հեռացում (թիմոմաներ, բրոնխոգեն և էնտերոգեն կիստաներ, տերատոմաներ, նևրինոմաներ, սարկոմաներ, հերմինոգեն և այլ ուռուցքներ): 
  • Շնչափողի վիրահատություններ` ուռուցքների և ստենոզների դեպքում (շնչափողի շրջանաձև ռեզեկցիա, տրախեոպլաստիկա):
  • Վիդեոմեդիաստինոսկոպիա, բիոպսիա, միջնորմային ավշային հանգույցների հեռացում։
  • Շնչափողի և բրոնխների ստենտավորում կրիկատրիկական ստենոզի, ուռուցքների և ֆիստուլների դեպքում:
  • Փականային բրոնխոբլոկացիա թոքային  արյունահոսության  դեպքում։
  • Շնչափողի և բրոնխների նորագոյացությունների և օտար մարմինների հեռացում ճկուն և կոշտ էնդոսկոպների միջոցով:
  • Ընդհանուր բրոնխոալվեոլային լավաժ ալվեոլային պրոտեինոզի դեպքում։
  • Վիդեոթորակոսկոպիկ սիմպաթէկտոմիա ափային հիպերհիդրոզի` Ռեյնոյի հիվանդության ժամանակ։
  • Կրծքավանդակի պատի ռեզեկցիա ուռուցքների և մետաստազների ժամանակ (կողերի մետաստազներ, վերին բացվածքի ուռուցքներ, Պանկոստի քաղցկեղ և այլն): 
  • Կրծքավանդակի պատի ռեկոնստրուկտիվ վիրահատություններ
  • Վիրահատություններ «կրծքավանդակի վերին բացվածքի  համախտանիշի» ժամանակ՝ առաջին կողի վիդեոթորակոսկոպիկ և բաց ռեզեկցիա:
  • Կերակրափողի ուռուցքային և դեկոմպենսացված ոչ ուռուցքային հիվանդությունների ժամանակ վիդեոթորակո-լապարոսկոպիկ ռեզեկցիա՝ կերակրափողի միաժամանակյա պլաստիկայով (ստամոքսից կամ բարակ/հաստ աղիքից արհեստական ​​կերակրափողի ձևավորմամբ):
  • Ստամոքսի քաղցկեղի լապարոսկոպիկ և բաց վիրահատություններ՝ պրոքսիմալ և դիստալ ռեզեկցիա, գաստրէկտոմիա։
  • Վիդեոլապարոսկոպիկ վիրահատություն դիաֆրագմայի կերակրափողային բացվածքի ճողվածքների ժամանակ` կրուրորաֆիայով կամ պլաստիկա ցանցային իմպլանտով։
  • Դիաֆրագմապլաստիկա տրավմատիկ ճողվածքների և թուլացման (ռելակսացիայի) ժամանակ, ներառյալ իմպլանտների կիրառմամբ:
  • Վիդեոլապարոսկոպիկ էքստրամուկոզ էզոֆագոկարդիոմիոտոմիա ֆոնդոպլիկացիայով կարդիայի  ախալազիայի դեպքում։ 
  • Կերակրափողի դիվերտիկուլների հեռացում թորակո- կամ լապարոսկոպիկ մուտքերով:
  • Կերակրափողա-շնչափողային ֆիստուլների վերացում։
  • Կերակրափողի նեղացումների ժամանակ բուժավորում  և լայնացում (դիլատացիա)։
  • Կրծքագեղձի բարորակ և չարորակ ուռուցքների կապակցությամբ վիրահատություններ։
  • Պարանոցի օրգանների վիրահատություններ։
Վերջին նորություններ
Organization Accredited by Joint Commission International

Organization Accredited by Joint Commission International