
«Աստղիկ» բժշկական կենտրոնը հանրապետության խոշորագույն բժշկական հաստատությունն է, որտեղ բնակչությանը ցուցաբերվում է համաշխարհային չափանիշներին համապատասխան բազմապրոֆիլ և բարձր որակավորված բժշկական օգնություն։
Մասնագետների գիտական, կլինիկական և կրթական գործունեության, առաջատար բժշկական հաստատությունների հետ համագործակցության, («Սիմենս», «Դրեգեր», «Շտորց», «Ռոշ», «Օլիմպուս») առաջատար ընկերությունների կողմից ժամանակակից տեխնոլոգիաների մշտական ներդրման շնորհիվ «Աստղիկ» բժշկական կենտրոնը լայն ճանաչում է ձեռք բերել ինչպես մեր երկրի տարածքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։
Բաժանմունքներ
Ախտորոշիչ բաժանմունք
Ակնաբուժական բաժանմունք
Անեսթեզիոլոգիայի, վերակենդանացման և անհետաձգելի բուժօգնության բաժանմունք
Անոթային վիրաբուժության բաժանմունք
Արյան բանկ
Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունք
Էնդոկրին վիրաբուժության բաժանմունք
Էնդոսկոպիկ վիրաբուժության բաժանմունք
Կոսմետոլոգիական ծառայություն
Ընդհանուր թերապիայի բաժանմունք
Ընդհանուր վիրաբուժության բաժանմունք
Ինվազիվ սրտաբանության բաժանմունք
Բժշկական կենտրոնի մասին
Բժշկական կենտրոնի մասին
«Աստղիկ» բժշկական կենտրոնը, հանդիսանալով «Մալաթիա» հիվանդանոցի իրավահաջորդը, չնայած իր կեսդարյա պատկառելի տարիքին՝ այսօր արդեն ներկայանում է նորովի և փորձում քայլել ժամանակին համընթաց։ Ներկայում «Մալաթիա» հիվանդանոցը ներկայանում է որպես գերժամանակակից, բազմապրոֆիլ, եվրոպական չափանիշներին համապատասխանող բժշկական կենտրոն՝ արդեն նոր՝ «Աստղիկ» անվանումով։ 2010թ .-ին «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ն ձեռքբերեց «Մալաթիա» հիվանդանոցը բավական անմխիթար վիճակում, հիվանդանոց, որտեղ աշխատում էր շուրջ 400 հոգի։ Կենտրոնի ղեկավարության առջև դրվեց գերխնդիր՝ ստեղծել գերժամանակակից, բազմապրոֆիլ բժշկական կենտրոն՝ միաժամանակ չընդհատելով կենտրոնի աշխատանքներն ու պահպանելով արդեն եղած աշխատատեղերը։
Մեդիա
17.05.2023
Կանխարգելիչ հետազոտություններ
17.05.2023