Insurance
Insurance partners

Հաճախ տրվող հարցեր

Հարցեր, որոնք կարող են առաջանալ բուժզննում անցնելուց առաջ, հետո կամ բուժզննման ընթացքում

Ընդհանուր հարցեր
← Գնալ ետ
Այո, Աստղիկ բկ-ում գործում է պետպատվերի ծառայությունը: Բոլոր մանրամասների համար խնդրում ենք զանգահարել բաժին՝ 011-66-77-88 (53), 060651209, 055554217:
Այո, Աստղիկ ԲԿ-ում գործում է սոց փաթեթի ծառայությունը: Բոլոր մանրամասների համար խնդրում ենք զանգահարել բաժին՝ 011-66-77-88 (6) կամ 060652000:
Ձեզ հետաքրքրող հետազոտությունների արժեքներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝
https://www.mcastghik.com/price/?group=
Մեկ օրգան համակարգի ՄՌՏ հետազոտության արժեքը 80000 դրամ է` 1,5 տեսլա ապարատով և 100000 դրամ` 3 տեսլա ապարատով:
Թափուր հաստիքները տեղադրվում են մեր ֆեյսբուքյան Astghik Medical Center էջում, հավելյալ ինֆորմացիան (հեռախոսահամար, էլ. հասցե) կգտնեք հայտարարություններում

Ցանկության դեպքում կարող եք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը [email protected] էլ. հասցեին՝ անհրաժեշտության դեպքում Ձեզ հետ կապ կհաստատեն:
Վիրահատության արժեքը կախված է վիրահատության տեսակից, խնդրի բարդությունից և մի շարք այլ գործոններից, որոնք ինդիվիդուալ են:
Հստակ բոլոր մանրամասները կներկայացնի բժիշկը՝ կոնսուլտացիայի ժամանակ:
Հերթագրումներն իրականացվում են շուրջօրյա գործող 011-66-77-88 հեռախոսահամարով, այժմ նաև գործում է առցանց հերթագրման համակարգը՝ www.mcastghik.com կայքի կամ հեռախոսային հավելվածի միջոցով:
Մեկ օրգան համակարգի ԿՏ հետազոտության արժեքն է 40.000 դրամ՝ առանց կոնտրաստի և 70.000 դրամ՝ կոնտրաստավորմամբ:
Ռինոպլաստիկայի արժեքը սկսվում է 400.000 դրամից՝ կախված խնդրի բարդությունից, և ձեր նախընտրած բժշկից:

Վերջնական արժեքը հնարավոր է որոշել Ձեր նախընտրած բժշկի հետ խորհրդատվության ժամանակ: Խորհրդատվությունն ԱՆՎՃԱՐ Է:
Կատարակտի վիրահատությունը 280.000-350.000 դրամի սահմաններում է՝ կախված ոսպնյակի տեսակից և այլ գործոններից:
Վերջնական արժեքը որոշում է բժիշկը՝ կոնսուլտացիայի ժամանակ:
Էրեբունի մոլ, Էրեբունի 17/1 - 011-66-77-88 (31)
Երկ-շաբ՝ 9:00-19:00
Կիրակի՝ 10:00-19:00

Կոմիտասի 60/2, Երևան Սիթի - 011-66-77-88 (35)
Երկ-շաբ՝ 9:00-19:00
Կիրակի՝ 10:00-19:00

Գյումրի, Սայաթ Նովա 10, Նատալի ֆարմ դեղատան երկրորդ հարկ - 011-66-77-88 (28)
Երկ-կիր՝ 9:00-17:00
Հարկավոր է ներկայանալ անձնագրի պատճենով, իսկ տղամարդկանց դեպքում նաև զինգրքույքի պատճենով: Դոնորը ստանում է հատուցում` 18000 դրամի չափով, ինչպես նաև անցնում է անվճար լաբորատոր հետազոտություններ
Մամոգրաֆիայի արժեքը 30.000 դրամ է, որը ներառում է նաև սոնոգրաֆիա և տոմոսինթեզ:
Եթե ցանկանում եք բողոքարկել և հայտնել ձեր դժգոհությունը, ապա կամ գրեք անձնական հեռախոսահամար մեր ֆեյսբուքյան Astghik Medical Center էջին, կամ զանգահարեք 011-66-77-88՝ որակի վերահսկողության բաժնից ձեզ հետ կապ հաստատելու և խնդիրը ուսումնասիրելու համար:
• 20-40 տարեկան անզավակ կանայք, ովքեր ունեն առնվազն 2 տարվա անպտղություն (բացարձակ ցուցումների դեպքում՝ առանց ժամկետի):

• 28-40 տարեկան անզավակ կանայք՝ որոշակի սահմանված ծավալներով։

• Զույգեր, որոնք ունեն 1 երեխա և առնվազն 2 տարվա երկրորդային անպտղություն (կինը՝ 20-36 տարեկան):

• Զոհված կամ մահացած զինծառայողի ծնողները, եթե կինը մինչև 42 տարեկան է։
Ծննդատան համար հարկավոր է վերցնել՝
• Ձեր անձնագիրը
• Փոխանակման քարտ
• Հողաթափեր (լվացվող)
• Բամբակից կամ այլ բնական կտորից հագուստ (խալաթ, գիշերանոց, գուլպա)
• Անձնական օգտագործման պարագաներ (բաժակ, գդալ, ափսե և այլն)
• Հիգիենայի պարագաներ (ատամի մածուկ, խոզանակ, օճառ և այլն)
• Սրբիչներ՝ Ձեր և բալիկի համար
• Նորածնային հագուստ՝ ցանկության դեպքում
• Նորածնային տակդիրներ
• Անկողնային տակդիրներ և միջադիրներ Ձեզ համար
• Ցանկության դեպքում՝ բջջային հեռախոս, գիրք, ամսագիր և այլ
Բարիատրիկ վիրահատության մանրամասներին ծանոթանալու համար խնդրում ենք կապ հաստատել էնդոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքի հետ:
Այո, ապահովագրության հետ կապված մանրամասների համար խնդրում ենք զանգահարել բաժին՝ 011-66-77-88 (2102) կամ (2104):
Պալատների արժեքները կախված են թե ո՞ր բաժնում է պարկելու բուժառուն՝ 15.000-35.000 դրամ, իսկ VIP պալատներն արժեն 50.000-60․000 դրամ:
Հստակ արժեքները պետք է ճշտել տվյալ բաժանմունքից
Գաստրասկոպիայի արժեքն առանց անզգայացման արժե 25.000 դրամ, իսկ անզգայացմամբ՝ 45.000 դրամ:
Ընդհանուր թուլություն, հոգնածության զգացողություն, ախորժակի անկում , քաշի կորուստ , գլխացավ,
քնկոտություն, շնչարգելություն, հևոց, մետաղական համ բերանում, այտուցներ:
Հեմոդիալիզային բուժում սկսում են երբ կա տերմինալ երիկամային անբավարարություն , հիպերկալեմիա, ուրեմիա,
այտուցներ, ծանր ացիդոզ:
Հեմոդիալիզը երիկամ փոխարինող թերապիա է, երբ պացիենտը որևէ անոթային մուտքով միացվում է արհեստական երիկամ կոչվող սարքին, շաբաթական 3 անգամ 3-4 ժամ տևողությամբ:
1․հիպոտենզիա
2․ մկանային ջղաձգումներ
3․ անոթային մուտքից արյունահոսություն
4․ կատետեր ասոցացված ինֆեկցիաներ
1. բավարար քանակությամբ սպիտակուց
2. սահմանափակ կալիում, ֆոսֆոր , նատրիում պարունակող սննդամթերքներ
3. սահմանափակ հեղուկ՝ օլիգոանուրիայի կամ անուրիայի դեպքում
Այո, իհարկե կարող են : Մեծամասնությունն այդպես էլ ապրում է՝ աշխատում է, ճանապարհորդում , իհարկե
հետևելով բուժող բժշկի խորհուրդներին:
Ժամանակահատվածը կախված է հետազոտության տեսակից։ Կարող է տատանվել 1 ժամից մինչև 2-3 աշխատանքային օրվա ընթացքում
Պատասխանները տրամադրվում են կամ թղթային տարբերակով, կամ էլեկտրոնային փոստով, որը նախապես տրամադրում է պացիենտը գրանցման ընթացքում։
Պատասխանները հասանելի են նաև «Աստղիկ» բժշկական կենտրոնի կայքում և բջջային հավելվածում։
Այո, իհարկե
Պետպատվերը պետական աջակցություն է, որի շրջանակում ԱՄԲ բուժման ծախսերի մի մասը կամ ամբողջը փոխհատուցվում է պետության կողմից՝ սահմանված պայմաններով։
Սովորաբար պահանջվում են՝
• անձնագրեր
• ամուսնության վկայական եթե բացակայում է
-տեղեկանք զույգի համատեղ բնակության մասին( համատիրությունից, թաղապետարան, գյուղապետարան և այլն)