Շուրջօրյա տեղեկատու

+374 11 66 77 88

Նորածնային բաժանմունք

Աստղիկ բկ-ի Նորածնային ծառայությունն առանձնանում է իր՝ Հայաստանում եզակի սարքավորումներով, մասնավորապես՝   ծայրահեղ անհաս նորածինների բուժման և խնամքի համար նախատեսված Caleo Drager կյուվեզներ, Drager շնչառական ապարատներ և վերակենդանացման սեղանիկներ, ջերմակարգավորիչ սարքեր գելային տաքացվող ներքնակներ, ֆոտոթերապիայի ժամանակակից լամպեր։

Բաժանմունքում իրականացվում են

ռեսպիրատոր թերապիա ժամանակակից “Bubble- CPAP” , “ High Flow” և թոքերի արհեստական շնչառության(ԹԱՇ) Drager նորագույն շնչառական սարքերովերով, ‎‎

ֆ‎ոտոթերապիա` բարձրորակ Drager լամպերով,

ախտորոշում` ռենտգենոգրա‎‎ֆիա տեղում, էխոսրտագրություն և մանկական սրտաբանի կոնսուլտացիա, ընդհանուր ՈՒՁՀ, նեյրոսոնոգրաֆիա, համակարգչային շերտագրում և ՄՌՏ հետազոտություն՞

լաբորատոր բոլոր հետազոտությունները (ներառյալ թթվահիմնային հավասարակշռության որոշում, արյան ստերիլություն և այլն):

Նորածնային բաժանմունքում իրականացվում են հետևյալ ծառայությունները

առողջ երեխաների հոգատար խնամք և հսկողություն, որտեղ բկ-ի փորձառու անձնակազմն օգնում է մայրերին ճիշտ խնամել և կերակրել իրենց բալիկներին և խորհուրդներ է տալիս հետագա խնամքի վերաբերյալ,

նորածինների վերակենդանացում և ինտենսիվ թերապիա, հետագա բուժում խնամքի երկրորդ էտապի բաժանմունքում

հիվանդ նորածինների ախտորոշում, բուժում և հետագա հսկողություն:

Անհաս նորածինների խնամքի II էտապում իրականացվում է բուժված անհաս նորածինների հետագա խնամք և մայրերի  ուսուցում:

Բուժված և դուրս գրված հիվանդ նորածիններին կատարվում է հետագա հսկողություն և խորհրդատվություն:

Բաժանմունքի բոլոր ծառայությունները համապատասխանում են III մակարդակին:

Նորածնային բաժանմունքում աշխատում են ՀՀ-ում (Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ-ի Հետբուհական Շարունակական Բժշկական Կրթության Նեոնատոլոգիայի ամբիոնի բազայի վրա), ՌՌԴ-ում (Մոսկվայի և Սանկտ-Պետերբուրգի պերինատոլոգիայի կենտրոններում) և Եվրոպական երկրներում (Մեծ Բրիտանիա և Ավստրիա) վերապատրաստում անցած մասնագետներ:

Բաժանմունքը համագործակցում է «Լոնդոնի Իմպերիալ Քոլեջ» և «Birth Link» կազմակերպությունների հետ, որոնք իրականացնում են ռեսպիրատոր թերապիայի ծրագիր,ինչպես նաև Ակադեմիկոս Կուլակովի անվան «Մանկաբարձության, Գինեկոլոգիայի և Պերինատոլոգիայի Գիտահետազոտական կենտրոնի» և Սանկտ-Պետերբուրգի «Ալմազովի անվան

Պերինատոլոգիայի կենտրոնի» հետ, որտեղ մեր բժիշկները պարբերաբար վերապատրաստվում են:

Բժիշկներ

Նարինե Պողոսյան

Նորածնային բաժանմունքի ղեկավար

Վերջին նորություններ
Organization Accredited by Joint Commission International

Organization Accredited by Joint Commission International