Շուրջօրյա տեղեկատու

+374 11 66 77 88

Հղիների ախտաբանության բաժանմունք

Յուրաքանչյուր կին, անկախ իր ունեցած հիվանդություններից, հնարավորություն ունի մայրանալու: Անգամ տասնամյակների անպտղություն ունեցող կանայք են այս կամ այն մեթոդով մեր օրերում վայելում մայրության բերկրանքը: Այս՝ հղիության բարձր ռիսկի խմբում գտնվող յուրաքանչյուր կնոջ անվտանգ հղիությունն ու ծննդալուծումն է մեր բաժանմունքի աշխատանքի հիմքում:

Բաժանմունքում իրականացվում են բարձր ռիսկի հղիության վարում և բուժօգնության ցուցաբերում՝ 1-ին և 2-րդ խմբի պաթոլոգիաների դեպքում, մասնավորապես՝

➤Բուժօգնություն հղիության նորմալ ընթացքից շեղումների ժամանակ՝ 1-ին և 2-րդ կեսի տոքսիկոզ

➤Հղիության ընդհատման սպառնալիք(վիժման և վաղաժամ ծննդաբերության)

➤Հիպերտենզիվ վիճակներ, պրեէկլապսիա

➤Պտղի զարգացման խանգարումներ և ներարգանդային հիպոքսիա, ֆետոպլացենտար անբավարարություն

➤Արգանդի միոմայով և ձվարանի նորագոյացություններով հղիների վարում

➤Արգանդային պարանոցի անբավարարության շտկում և հղիության վարում

➤Պերինատալ խորհրդատվություն պտղի զարգացման տարբեր արատների դեպքում

Վերջին նորություններ
Organization Accredited by Joint Commission International

Organization Accredited by Joint Commission International