Նորություններ

Գլխավոր / Նորություններ

16.06.2025

Գիտաժողովին զեկույցներով հանդես են եկել նաև Աստղիկ ԲԿ-ի ռադիոլոգներ

Հունիսի 6-8 տեղի է ունեցել Ռադիոլոգների Հայկական Ասոցիացիայի թվով 7-րդ տարեկան գիտաժողովը, 300-ից ավել մասնակիցներով՝ այդ թվում նաև զեկուցողներ Ավստրիայից և Ռուսաստանից:

Ծրագիրն իր մեջ ներառում էր դասախոսություններ ռադիոլոգիայի ամենատարբեր բնագավառներից և հագեցած էր նորարարական մոտեցումների ու նոր լուծումների քննարկումներով։

Գիտաժողովին զեկույցներով հանդես են եկել նաև Աստղիկ ԲԿ-ի ռադիոլոգներ.

ՄՌՇ ծառայությունից՝

• Լիլիթ Ռուբենի Մանուկյանը,

• ⁠Շուշանիկ Մարտինի Գրիգորյանը,

• ⁠Մերի Արմանի Թալանյանը,

• ⁠Վլադիմիր Արմանի Գրիգորյանը։

ՀՇ ծառայությունից՝

• ⁠⁠Ռիտա Աղասու Բեջանյանը։

Գիտաժողովի առանձին սեկցիաներում մոդերացիա են իրականացրել՝

• ՄՌՇ ծառայության ղեկավար՝ Գարիկ Լևոնի Հովհաննիսյանը

• ⁠բ. գ. թ. Ինգա Սերգեյի Մինասյանը։

Կլինիկական օրդինատորների մրցույթին, Ինգա Մինասյանի ղեկավարությամբ, մասնակցություն է ունեցել նաև ԵՊԲՀ Ճառագայթային ախտորոշման ամբիոնի կլինիկական օրդինատոր Ստելլա Մուրադյանը՝ արժանանալով մրցանակի։

Թողնել մեկնաբանություն

Եթե ունեք հարցեր, ուղարկեք այստեղ
Organization Accredited by Joint Commission International

Organization Accredited by Joint Commission International