Նորություններ
Գլխավոր / Նորություններ
26.06.2025
«Աստղիկ» ԲԿ-ի կաթվածի թիմի մասնագետների կողմից համահեղինակած հոդվածը լույս է տեսել BMC palliative care ամսագրում
«Աստղիկ» բժշկական կենտրոնի կաթվածի թիմի
մասնագետների կողմից համահեղինակած հոդվածը լույս է տեսել Web of science շտեմարանի կողմից ազդեցության բարձր գործոն ունեցող BMC palliative care ամսագրում։
«Աստղիկ» բժշկական կենտրոնի ընդհանուր և անոթային նյարդաբանության ծառայության ղեկավար, ԵՊԲՀ նյարդաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հովհաննես Մանվելյանի ղեկավարությամբ իրականացված հետազոտությունը նպատակ ուներ գնահատելու Հայաստանում գլխուղեղի կաթված ունեցող տարեց բուժառուների պալիատիվ կարիքները և ստեղծել հիմքեր կաթվածի բաժանմունքում պալիատիվ խնամքի ծառայությունների ներդրման ուղղությամբ։
Ըստ «Աստղիկ» ԲԿ կաթվածի թիմի ղեկավար, հոդվածի գլխավոր հեղինակ Գրետա Սահակյանի` ներկայացվող գիտական փորձը ուղղված է բարելավելու 80 և բարձր տարիքի պացիենտներին մատուցվող կաթվածի անհետաձգելի բուժօգնության ծառայությունների որակը և ապահովելու համապարփակ և պացիենտակենտրոն բուժսպասարկում հիվանդության ցանկացած էտապում։
«Իշեմիկ կաթված ունեցող 80 և բարձր տարիքի պացիենտների անտեսված պալիատիվ կարիքները ռեպերֆուզիոն թերապիաներից հետո» (“Unaddressed palliative care needs of ischemic stroke patients treated with reperfusion therapies after age 80”) վերտառությամբ հոդվածն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով.
Վերջին նորություններ

Ներքին սեմինար բուժքույրերի համար
31.01.2025
Թողնել մեկնաբանություն