Արյան բանկ
Դոնոր կարող են դառնալ.
➤18 տարին լրացած, մինչև 60 տարեկան , 55 և ավելի կգ քաշ ունեցող, առողջ քաղաքացիները, սակայն կան նաև հատուկ բժշկական հակացուցումներ
➤Եթե դուք ունեք որևէ հիվանդություն, սակայն այն չի մտնում հակացուցումների մեջ, ընդունում եք դեղորայքային պրեպարատներ, որոնք նույնպես չեն համարվում հակացուցում: Վերը նշվածը որոշվում է արյան բանկի տրանսֆուզիոլոգի կողմից
➤Հարազատները կամ առաջնակի դոնորները, ովքեր արյունատվությունից առաջ անցնելու են ԱՆ պահանջներին համապատասխան գրանցում և հետազոտություն:
Արյունատվություն իրականացնել խորհուրդ չի տրվում, եթե
➤Կա ինքնազգացողության վատացում (գլխապտույտ, գլխացավ, թուլություն)
➤Նախրդ գիշեր ունեցել եք ոչ լիարժեք քուն
➤Քաղցած եք. Անպայման անհրաժեշտ է խմել թեյ, խնձոր
➤Մեկ օր առաջ ընդունել եք տապակած, յուղոտ, ճարպոտ կամ կծու սնունդ, ինչպես նաև կաթնամթերք և ձու
Արգելվում է պրոցեդուրայից 48 ժամ առաջ ոգելից խմիչքի օգտագործում, 72 ժամ առաջ ասպիրինային և անալգետիկ դեղորայքի ընդունում:
Արյունատվությունից հետո խորհուրդ է տրվում
➤Մի որոշ ժամանակ նստած մնալ, մոտ 10-15 րոպե, եթե կա ինքնազգացողության վատացում, տեղյակ պահեք բժշկական անձնակազմին
➤3-4 ժամվա ընթացքում մի հանեք վիրակապը: Խուսափեք այն թրջելուց
➤Արյունատվությունից 2 ժամվա ընթացքում մի ծխեք
➤Տվյալ օրը խուսափեք գերխանրաբեռնվածությունից, խանր իրեր բարձրացնելուց, ֆիզիկական ակտիվությունից
➤Օրվա ընթացքում օգտագործեք մեծ քանակությամբ հեղուկներ, ոչ պակաս քան 2 լիտրը
Արյունատրման պրոցեսի հաճախականությունը
➤Տարվա ընթացքում մաքսիմալ քանակը արյունատվության 4 անգամ է
➤Ինտերվալը արյունատվության մեջ պետք է լինի 90 օր
Անհրաժեշտ է ունենալ անձնագիր և սոց քարտ
Բժիշկներ
Վերջին նորություններ
17.05.2023
Կանխարգելիչ հետազոտություններ
17.05.2023