Շուրջօրյա տեղեկատու

+374 11 66 77 88

Անոթանեյրովիրաբուժական բաժանմունք

Աստղիկ ԲԿ-ի անոթանեյրովիրաբուժական բաժանմունքը հագեցած է ԱՆ կողմից սահմանված կաթվածի համապարփակ կենտրոններին ներկայացվող անհրաժեշտ բոլոր պահանջներով:

Մեր ծառայությունները ներառում են

  1. Գլխուղեղի սուր կաթվածի ծառայություն՝ ն/ե թրոմբոլիզիս և մեխանիկական թրոմբէկտոմիա

Իրականացվում է գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի նորարարական բուժում ն/ե թրոմբալուծիչ դեղորայքի ներարկման և էնդովասկուլյար եղանակով թրոմբահեռացման միջոցով:

Գլխուղեղի սուր կաթվածի ծառայության կազմակերպման հիմք է հանդիսանում պացիենտի մոտ գլխուղեղի իշեմիկ կաթված ախտորոշումը կլինիկական նշանների ի հայտ գալուց 0-24 ժամերի ընթացքում: Ծառայությունը ներառում է նաև անցողիկ իշեմիկ գրոհների դինամիկ հսկողություն,մոնիտորինգ, ախտորոշում և բուժում:

Ծառայության ռազմավարությունն է ապահովել ժամանակակից բժշկության պահանջներին համապատասխան որակյալ բուժսպասարկում,որի  իրականացման համար բաժանմունքը ունի անհրաժեշտ կադրային և տեխնիկական հագեցվածություն:Այն ներառում է կաթվածի անհետաձգելի բուժօգնության և սպասարկման սենյակի առկայություն, նեյրոինտենսիվ թերապիայի, սուր և ենթասուր կաթվածի բաժանմունք, գերժամանակակից ճառագայթային ախտորոշիչ և կաթետերային լաբորատորիա ,կաթվածի բազմաֆունկցիոնալ թիմ նյարդաբանի, կաթվածի բուժքրոջ, նեյրոռադիոլոգի նեյրովիրաբույժի, լոգոպեդի, կինեզիստի և այլնի մասնակցությամբ :

Մեր մասնագետները աշխատում են 24/7 հիմունքով, հստակ սահմանված գործելակարգով  և ուղեցույցերով ապահովելով մուլտիդիսցիպլինար մոտեցում յուրաքանչյուր պացիենտին սկսած առաջին բուժօգնությունից  մինչև  կաթվածի վերականգնում:

 

  1. Սուբստրակցիոն ցերեբրալ անգիոգրաֆիա

Նախատեսված է գլխուղեղի տարբեր անոթային հիվանդությունների ախտորոշման համար ինչպիսիք են պարանոցային և ներգանգային անոթների աթերոսկլերոտիկ ախտահարումը, արտերիո-վենոզ մալֆորմացիաները, գլխուղեղի անոթների անևրիզմաները, և այլն:

 

  1. Էքսրակրանիալ անոթների բալոն անգիոպլասիկա և ստենտավորում

Կիրառվում է անոթների աթերոսկլերոտիկ հիվանդության դեպքում գլխուղեղի իշեմիկ կաթվածի կանխարգելման և գլխուղեղի արյան շրջանառության բարելավման նպատակով:

 

  1. Գլխուղեղի կաթվածի ամբուլատոր ծառայություն

Իրականացվում է գլխուղեղի կաթվածի առաջացման ռիսկի գնահատում, պատճառագիտության հայտնաբերում,  առաջնային և երկրորդային կանխարգելիչ միջոցառումներ թիրախային թերապիաների կիրառմամբ:

      5 . Կինեզոթերապիա և լոգոպեդի ծառայություն

Ներառում է վաղ ինսուլտային և հետինսուլտային շրջանում մասնագիտացված վերականգնողական թերապիաներ նպաստելով պացիենտների ինքնասպասարկման, առօրյա գործունեության և կյանքի որակի վերականգնմանը:  

 

  1. Լուսաքարոզչական և կրթական ծրագրերի իրականացում բնակչության ռիսկի խմբերի, առաջնային օղակի մասնագետների և կաթվածով զբաղվող այլ մասնագետների համար:
Վերջին նորություններ
Organization Accredited by Joint Commission International

Organization Accredited by Joint Commission International