Շուրջօրյա տեղեկատու

+374 11 66 77 88

Նեյրովիրաբուժության բաժանմունք

Բաժանմունքում կատարվում են վիրահատություններ հետևյալ պաթոլոգիաների դեպքում

➤Ողնաշարային և գանգուղեղային վնասվածքներ

➤Ողնուղեղի և գլխուղեղի նորագոյացություններ

➤Ողնաշարի դեգեներատիվ հիվանդություններ (միջողային աճառների ճողվածքներ, սպոնդիլոլիսթեզ, ողնաշարային խողովակի ստենոզ, պաթոլոգիական կոտրվածքներ և այլն)

➤Գլխուղեղի անոթային անոմալիաներ

Վիրահատությունները կատարվում են ինչպես համընդհանուր լայն տարածում գտած մեթոդներով, այնպես էլ Հայաստանում հազվադեպ կիրառվող ժամանակակից մեթոդներով։

Օրինակ, միջողային աճառների ճողվածքները վիրահատվում են ներկայումս առաջադեմ սպինալնեյրովիրաբույժների կողմից մեծ ճանաչում գտած EasyGo համակարգով։ Վերջինս հնարավորություն է տալիս ճողվածքահատումը կատարել պրակտիկորեն առանց կտրվածքի և հիվանդներին վերադարձնել առօրյա կենսակերպի 1-2 օրվա ընթացքում։ Ներուղեղային ուռուցքների դեպքում պլանավորվում է կիրառել ինտրաօպերացիոն լոկալ քիմիաթերապիան, ինչը նորույթ է հայաստանյան իրականությունում։ Բաժանմունքը նաև բարեկամական կապեր ունի բազմաթիվ արտասահմանցի առաջատար նեյրովիրաբույժների հետ ԱՄՆ-ից, Եվրոպայից և Ռուսաստանից, որոնք պատրաստ են աջակցել մեր բաժանմունքին և կոնսուլտացիաներով և բարեգործական ծրագրերի իրականացմամբ։

 

Բժիշկներ

Ավետիս Կիրակոսյան

Նեյրովիրաբուժության բաժանմունքի ղեկավար

Անդրոնիկ Քալայջյան

Նեյրովիրաբուժության կլինիկայի ղեկավար

Վերջին նորություններ
Organization Accredited by Joint Commission International

Organization Accredited by Joint Commission International