Շուրջօրյա տեղեկատու

+374 11 66 77 88

Ակնաբուժական բաժանմունք

Աստղիկ բժշկական կենտրոնի ակնաբուժական բաժանմունքը զբաղվում է ակնային հիվանդությունների ախտորոշումամբ, կոնսերվատիվ և վիրահատական միջամտություններով: Հագեցված է նորագույն սարքավորումներով, ինչպես օրինակ՝ ախտորոշման եզակի սարքավորում հանդիսացող Canon OCT angiography, որը թույլ է տալիս ստանալ ակնահատակի մանրակրկիտ պատկեր, կատարել անգիոգրաֆիա՝ առանց կոնտրաստի: Վիրահատություններն իրականացվում են ժամանակից բազմատեսակ սարքերով պրոֆեսիոնալ մասնագետների և բուժանձնակազմի կողմից:

Բաժանմունքը սերտորեն համագործակցում է Հայդելբերգի համալսարանական կլինիկայի ակնաբուժական բաժանմունքի հետ: Բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Գերդ Աուֆարթը, ով աշխարհի լավագույն 100 ակնաբույժների ցուցակում 2-րդ պատվավոր հորիզոնականում է:

Բաժանմունքում գործում է մանկական ակնաբուժական ծառայություն, իրականացվում է
  •  Ամբլիոպիայի բուժում
  •  Ռեֆրակցիայի շեղումների ախտորոշում և բուժում
  •  Մանկական գլաուկոմայի ախտորոշում և բուժում
  •  Աչքի բորբոքային հիվանդությունների
  •  Եղջերաթաղանթի հիվանդությունների ախտորոշում, բուժում
  •  Եղջերաթաղանթի տրանսպլանտացիա
  •  Բորբոքումների բուժում ամնիոտիկ թաղանթի միջոցով
Կատարակտի բուժում
  •  Ֆակոէմուլսիֆիկացիա
  •  Կատարակտայի էքստրակապսուլյար էքստրակցիա
  •  Ոսպնյակի հետտրավմատիկ, ուշացած իմպլանտացիա
Գլաուկոմայի կոնսերվատիվ և վիրահատական բուժում
  •  Լազերային տրաբեկու լոպլաստիկա
  •  Լազերային իրիդոտոմիա
  •  Լազերային միկրոիմպուլսային, տրանսսկրեմալ ցիկլոֆոտոկոագուլյացիա
  •  Սինուստրաբեկուլէկտոմիա
  •  Շունտավորում (Ex-PRESS սարքի իմպլանտացիա, Istent իմպլանտացիա)
Աչքի պլաստիկ վիրահատություններ
  •  Պտոզի ուղղում
  •  Բլեֆարոպլաստիկա
  •  Էկտրոպիոնի և էնտրիոպիոնի շտկում
  •  Դակրիոցիստոռինոստոմիա
  •  Կոպերի նորագոյացությունների հեռացում

Ակնաբուժական մասնագիտական վիրասրահները համալրված վերջին սերնդի լազերային ` Alcon WaveLight EX500, FS200 , կատարակտալ վիրաբուժության Centurion, Verion համակարգ, վիտրէկտոմիայի սարքերով Canstellation Lxt, Peschke PXL Sapphire 318 (քրոսլինկինգի սարք), վիրահատական մանրադիտակներով՝ Leika, Luxor Alcon, ինչպես նաև ախտորոշիչ նորագույն սարքավորումներով՝ Oculyzer Topolyzer (Եղջերաթաղանթի տոպոգրաֆիա), Purepoint Laser System (լազեր-կոագուլյատոր), Icare տոնոմետր, էնդոթելիալ մանրադիտակ (Tomey EM4000), օպտիկական բիոմետր (Tomey OA 2000), ավտոռեֆ կերատոմետր (Tomey RC - 5000), B- scan (Tomey UD-800), OCT անգիոգրաֆ, Icare home տոնոմետր, A.R.C. Laser, համակարգչային պերիմետր HFA3 830 Automated, Visulas YAG Laser.

Վերջին նորություններ
Organization Accredited by Joint Commission International

Organization Accredited by Joint Commission International