Նորություններ
Գլխավոր / Նորություններ
07.12.2023
Աստղիկ բկ-ի կաթվածի թիմի մասնագետների կողմից հեղինակած հոդված
Աստղիկ բկ-ի կաթվածի թիմի մասնագետների կողմից հեղինակած հոդվածը լույս է տեսել Web of science շտեմարանի կողմից ազդեցության բարձր գործոն ունեցող Frontiers in Neurology ամսագրում։ ԱԲԿ ընդհանուր և անոթային նյարդաբանության ծառայության ղեկավար, պրոֆեսոր Հ. Մանվելյանի ղեկավարությամբ իրականացված հետազոտության նպատակն էր գնահատել ՀՀ-ում գլխուղեղի կաթվածի ազգային ծրագրի ներդրման առանձնահատկությունները և ԱԲԿ-ում հիմնադրված կաթվածի կենտրոնի աշխատանքի արդյունավետությունը` համեմատելով այն միջազգային գործող ստանդարտների հետ։
Ըստ կաթվածի թիմի ղեկավար Գ. Սահակյանի` ներկայացվող գիտական փորձը կարող է հանդես գալ որպես գլխուղեղի կաթվածի վարման առաջադեմ կառուցվածքային մոդել` բարելավելով առկա բուժսպասարկման որակը և նպաստելով ՀՀ-ում առողջապահական համակարգի հետագա զարգացմանը։
Հոդվածը կարող եք կարդալ հղումով՝
https://www.frontiersin.org/articles/10.3389/fneur.2022.1021628/full?&utm_source=Email_to_authors_&u
Վերջին նորություններ
![](https://www.mcastghik.com/blog_images/659fc770b0081/ivent(5).jpg)
«Դիաբետիկ ոտնաթաթ» թեմայով գիտաժողով
11.01.2024
![](https://www.mcastghik.com/blog_images/6577f6fc090f4/Безымяннsый-1.jpg)
Ուռուցքաբանության օրեր
30.11.-0001
Թողնել մեկնաբանություն