Նորություններ

Գլխավոր / Նորություններ

07.12.2023

Աստղիկ բկ-ի կաթվածի թիմի մասնագետների կողմից հեղինակած հոդված

Աստղիկ բկ-ի կաթվածի թիմի մասնագետների կողմից հեղինակած հոդվածը լույս է տեսել Web of science շտեմարանի կողմից ազդեցության բարձր գործոն ունեցող Frontiers in Neurology ամսագրում։ ԱԲԿ ընդհանուր և անոթային նյարդաբանության ծառայության ղեկավար, պրոֆեսոր Հ. Մանվելյանի ղեկավարությամբ իրականացված հետազոտության նպատակն էր գնահատել ՀՀ-ում գլխուղեղի  կաթվածի ազգային ծրագրի ներդրման առանձնահատկությունները և ԱԲԿ-ում հիմնադրված կաթվածի կենտրոնի աշխատանքի արդյունավետությունը` համեմատելով այն միջազգային գործող ստանդարտների հետ։
Ըստ կաթվածի թիմի ղեկավար Գ. Սահակյանի` ներկայացվող գիտական փորձը կարող է հանդես գալ որպես գլխուղեղի կաթվածի վարման առաջադեմ կառուցվածքային մոդել` բարելավելով առկա բուժսպասարկման որակը և նպաստելով ՀՀ-ում առողջապահական համակարգի հետագա զարգացմանը։
Հոդվածը կարող եք կարդալ հղումով՝

https://www.frontiersin.org/articles/10.3389/fneur.2022.1021628/full?&utm_source=Email_to_authors_&u

Թողնել մեկնաբանություն

Եթե ունեք հարցեր, ուղարկեք այստեղ
Organization Accredited by Joint Commission International

Organization Accredited by Joint Commission International