Insurance
Insurance partners

Նորություններ

Գլխավոր / Նորություններ

27.09.2024

Աստղիկ բկ-ի վիրաբույժ Հայկ Հարությունյանը Լոս Անջելեսի Կալիֆորնիական համալսարանում (UCLA)

Աստղիկ ԲԿ վիրաբույժ, ԵՊԲՀ ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Հայկ Վաչագանի Հարությունյանը սեպտեմբերի 3-ից մինչև սեպտեմբերի 19-ը լյարդի փոխպատվաստման հերթական վերապատրաստումն է անցել այս անգամ ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսի Կալիֆորնիական համալսարանում (UCLA)։ UCLA-ը երազանքի համալսարան է, այնտեղ սովորելու և աշխատելու ձգտում ունեն ամբողջ աշխարհի տասնյակ հազարավոր ուսանողներ և բժիշկներ։

 

Պատահական չէ որ UCLA-ի Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական դպրոցը մշտապես գտնվում է ԱՄՆ լավագույն բժշկական դպրոցների ցանկում: UCLA Health-ը 35 տարի շարունակ համարվում է Լոս Անջելեսի և Կալիֆորնիայի Բարձր վարկանիշ ունեցող առաջին բժշկական դպրոցը։ UCLA-ի վիրաբուժական թիմը համարվում է առաջատար և ունի միջազգային բարձր հեղինակություն։ UCLA-ն ակտիվորեն ներգրավված է փոխպատվաստման ոլորտի հետազոտություններում՝ նոր մեթոդներ մշակելու և բուժման արդյունքները բարելավելու նպատակով:

 

Երեք շաբաթների ընթացքում բժիշկ Հարությունյանը հնարավորություն է ունեցել աշխատել բացառիկ վիրաբուժական թիմի հետ, ներկա է գտնվել լյարդի և ենթաստամոքսային գեղձի ուռուցքների մի շարք լապարոսկոպիկ և ռոբոտիկ վիրահատություններին:

Բացի այդ, Հայկ Հարությունյանը որպես տրանսպլանտ վիրաբույժների թիմի անդամ բացառիկ հնարավորություն է ստացել ուղղաթիռներով և անհատական ինքնաթիռներով նահանգից նահանգ, քաղաքից քաղաք մեկնելու և դիակային օրգաններ վերցնելու վիրահատություններին մասնակցելու համար։

 

Բժիշկ Հայկ Հարությունյանն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնում UCLA-ի Լյարդի փոխպատվաստման կենտրոնի ղեկավար, մեր հայրենակից, բացառիկ վիրաբույժ և գիտնական՝ պրոֆեսոր Վաչե Ագոպյանին, և ուրախությամբ հայտնում, որ իրենց հետագա համագործակցությունն ու ընկերությունը հնարավորություն կստեղծի՝ Հայաստանում դիակային օրգանների փոխպատվաստման ներդրման հարցում։

Թողնել մեկնաբանություն

Եթե ունեք հարցեր, ուղարկեք այստեղ