Նորություններ

Գլխավոր / Նորություններ

25.11.2024

Կլման ակտի վերականգնմանն ուղղված վերապատրաստումներ Եվրոպայում

   Առաջնորդվելով շարունակական մասնագիտական կրթությունը բժշկության շարժիչ ուժն է սկզբունքով և համագործակցելով Լոգոպեդների հայկական ասոցիացիայի հետ՝ սեպտեմբերին մեր կլինիկիկայն աշխատակիցներից երկուսը մասնակցում էին կլման ակտի վերականգնման ոլորտում 2 խոշոր եվրոպական կառույցների կողմից իրականացվող դասընթացի և կոնֆերանսի։

   Ճառագայթաբան Սերգեյ Օհանյանը մասնակցեց ESSD (The European Society for Swallowing Disorders) կազմակերպության եռօրյա Վիդեոֆլուրոսկոպիկ հետազոտությունը կլման ակտի գնահատման նպատակով դասընթացին (Գերմանիա, Մյունստեր), լոգոպեդ Անուշ Բաբայանը՝ ESLA (European Speech and Language Therapy Association) Հաղորդակցության ուժը կյանքի որակի համար թեմայով կոնգրեսին (Բելգիա, Բրյուգե0 , որտեղ բազմաթիվ սեկցիաներ նվիրված էին կլման ակտի գնահատման և վերականգնմանն ուղղված գիտական նորություններին։

 Աստղիկ ԲԿ-ն հանրապետությունում առաջին բուժհաստատությունն է, որտեղ իրականացվում է վիդեոֆլուրոսկոպիկ հետազոտությունն ու կլման ակտի համալիր վերականգնումը՝ եվրոպական չափորոշիչներն համապատասխան։

Մինչ այդ մեր կլինիկայում 1-ին անգամ Հայաստանում իրականացվել է «Դիսֆագիա» թեմայով եռամսյա կրեդիտավորված դասընթացը, որին մասնակցում էին տարբեր մասնագիտացմամբ բժիշկներ, լոգոպեդներ և վերականգնողական ոլորտի այլ մասնագետներ։

Թողնել մեկնաբանություն

Եթե ունեք հարցեր, ուղարկեք այստեղ
Organization Accredited by Joint Commission International

Organization Accredited by Joint Commission International