Մամոգրաֆիա

Գլխավոր / Մամոգրաֆիա

Աստղիկ բկ-ն ​ ձեռք է բերել նոր սարքավորում, որն իր ծրագրային ապահովմամբ​ միակն է Հայաստանում. General Electric ապրանքանիշի Pristina թվային մամոգրաֆիայի համակարգ, որը, թույլ է տալիս՝

  • Կոնտրաստանյութի օգնությամբ ցանկացած խտության կրծքագեղձում հայտնաբերել անգամ ամենափոքր՝ մինչև 5 մմ չափի ​ օջախներն ու գոյացությունները, որոնք տեսանելի չեն այլ հետազոտությունների ժամանակ։
  • Կոնտրաստային մամոգրաֆիայի և տոմոսինթեզի հսկողությամբ կատարել վակուումային ստերեոտակտիկ բիոպսիա, ինչը եզակի հնարավորություն է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում:

Սարքավորումն ապահովում է ՝

  • Բարձր ճշգրտություն
  • Արագություն
  • Կատարյալ հարմարավետություն հետազոտության ժամանակ:

Աստղիկ ԲԿ-ում կատարվում է կրծքագեղձի ուռուցքների Tru-cut բիոպսիա ՈւՁ հսկողությամբ, հետագա հյուսվածաբանական քննությամբ: Ինչպես նաև տարածաշրջանում և ՀՀ-ում եզակի հանդիսացող ստերեոտակտիկ վակումային բիոպսիա մամոգրաֆիայի հսկողությամբ, որը առավելապես կարևոր և նշանակալից է միկրոկալցիանտների բիոպսիայի և քաղցկեղի ամենավաղ փուլում ախտորոշման համար:

Organization Accredited by Joint Commission International

Organization Accredited by Joint Commission International