Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ)

Գլխավոր / Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ)

Աստղիկ բկ-ում կիրառվող 1.5 տեսլա Magnetom Aera և 3 տեսլա Magnetom Skyra՝ մագնիսա-ռեզոնանսային սարքերը բացառիկ են Հայաստանում: Siemens Magnetom Skyra

  • Շնորհիվ արագ պրոտոկոլների ու աղմուկի իջեցման տեխնոլոգիաների հեշտացնում է հետազոտությունների իրականացումը, նույնիսկ ոչ կոնտակտային պացիենտների դեպքում։
  • Կենտրոնական նյարդային համակարգի պաթոլոգիաների առավել մանրակրկիտ գնահատում ավելի բարձր մագնիսկական դաշտի շնորհիվ ստացվող առավել որակյալ պատկերների։
  • Ավելի լայն տրամագծի և տարողունակ սեղանի հաշվին գեր պացինենտների հետազոտելու հնարավորություն։
  • Որովայնի և փոքր կոնքի խոռոչների օրգանների բարձր որակի երկչափ և եռաչափ պատկերների ստացման հնարավորություն, ինչպես նաև ՄՌ- խոլանգիոպանկրեատոգրաֆիա, լյարդի և երիկամների դինամիկ կոնտրաստավորմամբ հետազոտություններ։FREEZEit տեխնոլոգիայի կիրառմամբ շարժողական արտեֆակտների նշանակալի ուղղում։
  • Շնորհիվ կիրառաված ավելի բարձր մագնիսկական դաշտի և Angio Suite ծրագրերի փաթեթի բարձրորակ ՄՌ անգիոգրաֆիկ հետազոտությունների իրականացում զարկերակների և երակների վիզուալիզացիայի համար (կոնտրաստային ուժեղացմամբ և առանց նրա)։
  • Շագանակագեղձի մուլտիպարամետրիկ հետազոտություն գեղձի մորֆոլիգիայի, ֆիզիոլոգիայի և ֆունկցիայի գնահատումով։ Siemens Magnetom Aera
  • NeuroSuite ծրագրային փաթեթի օգնությամբ MAGNETOMAera-ն հնարավորություն է ընձեռնում իրականացնել գլխուղեղի ՄՌ հետազոտություններ, ներառյալ գլխուղեղի պերֆուզիա և ֆունկցիոնալ ՄՌՏ։ Օրթոպեդիկ հետազոտությունների իրականացում (ներառյալ դաստակի, ուսահոդի,կոնքազդրային, ծնկային հոդերի).
  • Tim 4G տեխնոլոգիայի կիրառմամբ համադրելով 18 և 32 ալիքային կոճերը հնարավորություն է ստացվում հետազոտել ամբողջ մարմինը oncosearch ծրագրով և ստանալ բարձր որակի պատկերներ ներառյալ որովայնի և փոքր կոնքի խոռոչի օրգանների։
  • Որովայնի խոռոչի ինչպես նաև հետորովայնամզային տարածության և փոքր կոնքի խոռոչի մուլտիպարամետրիկ հետազոտություններ (լյարդի, երիկամների և շագանակագեղձի պաթոլոգիաների գնահատում դինամիկ կոնտրաստային ուժեղացմամբ):
  • Կարդիոլոգիական փաթեթը ներառում է սիրտանոթային համակարգի հիվանդությունների հայտնաբերման համար նախատեսված ծրագրերի ողջ սպեկտրը սրտամկանի ֆունկցիայի, մորֆոլոգիայի և պերֆուզիայի գնահատում, ինչպես նաև նորարարական 3d անգիոգրաֆիա և 3d whole heart MRI ծրագրերը։
  • Կոճերի Тim տեխնոլոգիայի կիրառմամբ իրականացվում է կրծքագեղձերի ՄՌ հետազոտություն, որը բավականին բարձրացնում է չարորակ նորագոյացությունների հայտնաբերման էֆեկտիվությունը ու լրացուցիչ տեղեկատվություն է տրամադրում բիոպսիայից առաջ։
Organization Accredited by Joint Commission International

Organization Accredited by Joint Commission International