Տնօրենի խոսք

Գլխավոր / Տնօրենի խոսք

«Աստղիկ» բժշկական կենտրոնը հանրապետության խոշորագույն բժշկական հաստատությունն է, որտեղ բնակչությանը ցուցաբերվում է համաշխարհային չափանիշներին համապատասխան բազմապրոֆիլ և բարձր որակավորված բժշկական օգնություն:

Մասնագետների գիտական, կլինիկական և կրթական գործունեության, առաջատար բժշկական հաստատությունների հետ համագործակցության, «Սիմենս», «Դրեգեր», «Շտորց», «Ռոշ», «Օլիմպուս» առաջատար ընկերությունների կողմից ժամանակակից տեխնոլոգիաների մշտական ներդրման շնորհիվ «Աստղիկ» բժշկական կենտրոնը լայն ճանաչում է ձեռք բերել ինչպես մեր երկրի տարածքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

«Աստղիկ» բկ-ն առանձնանում է իր պրոֆեսիոնալ բուժանձնակազմով, որն ակտիվ համագործակցում է ՌԴ-ի, Եվրոպայի և ԱՄՆ-ի առաջատար կլինիկաների հետ, որտեղ կենտրոնի մասնագետները պարբերաբար վերապատրաստվում են։ Կենտրոնն ակտիվ համագործակցում է նաև ՀՀ մարզերի բուժկենտրոնների հետ՝ ոչ միայն տեղում բարեգործական այցեր կազմակերպելով, այլև տեղի մասնագետների հետ սեմինարներ, գիտաժողովներ և փորձի փոխանակում իրականացնելով։  «Աստղիկ» բժշկական կենտրոնը նոր խոսք է Հայաստանի առողջապահական համակարգում և հավակնում է դառնալ լավագույնը։ «Աստղիկը» բարձր նշաձող է ՀՀ առողջապահության ոլորտի համար:

Organization Accredited by Joint Commission International

Organization Accredited by Joint Commission International