Համակարգչային շերտագրում

Գլխավոր / Համակարգչային շերտագրում

Համակարգչային շերտագրումն իրականացվում է Siemens Definition Flash և Siemens Somatom Emotion գերժամանակակից սարքերով: Դրանք նախատեսված են լայնածավալ հետազոտություններ կատարելու համար՝ ապահովելով ախտորոշման լիարժեք արդյունքներ: Համակարգչային տոմոգրաֆիկ սարքերը ճշգրիտ պատկերներ ստանալու հնարավորություն են տալիս նաև սրտաբանական հետազոտությունների ընթացքում:

Սարքերով հնարավոր է հետազոտել տաբեր օրգան-համակարգեր, մասնավորապես

  • գլուխ ( գլխուղեղ, գանգի ոսկրեր, քթի հարակից խոռոչներ, քունքոսկրեր, ակնակապիճներ )
  • ոսկրա-մկանային համակարգ
  • կրծքավանդակի  օրգամմեր՝ թոքեր , միջնորմի օրգաններ
  • որովայնի և կոնքի խոռոչի օրգաններ
  • ստամոքս-աղիքային համակարգի օրգաններ
  • աորտա և անոթներ
  • ավշային համակարգ
  • պարանոցի օրգաններ

Siemens Definition Flash և Siemens Somatom Emotion սկաներների լավագույն առավելություններից ճառագայթման նվազագույն չափաբաժինն է՝  ստանալով գերճշգրիտ արդյունքներ:

Siemens SOMATOM Definition Flash-ը թույլ է տալիս հետազոտել մարմինն ամբողջությամբ, օպտիմիզացնում է սկանավորման ժամանակը՝ նվազագույն ճառագայթման չափաբաժնի կիրառմամբ :

Կրծքավանդակի սկանավորումը 0.6 վայրկյան է տևում և հնարավոր է ստանալ պարզ պատկերներ հիվանդի շնչելու ընթացքում, առանց շնչառությունը պահելու  անհրաժեշտության, ինչը մեծ առավելություն է տրավմայով և  առողջական կրիտիկական վիճակում գտնվող պացիենտների հետազոտության  համար ՝ ստանալով ճշգրիտ արդյունքներ:

SOMATOM Definition Flash-ը հնարավորություն է տալիս սկանավորել սիրտն ամբողջությամբ, գնահատում է սրտի մորֆոլոգիան և կորոնար և թոքային անոթները՝ առանց բետա բլոկատորների օգտագործման: 

Organization Accredited by Joint Commission International

Organization Accredited by Joint Commission International