Insurance
Insurance partners

Աստղիկ բժշկական կենտրոնի ընդհանուր վիրաբուժության ծառայությունում իրականացվում են ժամանակակից բոլոր վիրահատությունները` բաց և լապարասկոպիկ եղանակներով: Բաժանմունքի մասնագետների բարձր որակավորում, հարուստ աշխատանքային փորձ և Եվրոպայի առաջատար ֆիրմաների նորագույն բժշկական սարքավորումներ. այս երեքը միասին ապահովում են մատուցվող բժշկական ծառայությունների բարձր որակ:

Բաժանմունքն առանձնանում է հարմարավետ մեկ, երկու, երեք և չորս տեղանի և լյուքս տեսակի սենյակներով, որոնք ապահովված են բոլոր հարմարություններով (սանհանգույց, հեռուստացույց, սառնարան, օդորակիչ):

Վիրաբուժության բաժանմունքն ունի ժամանակակից սարքավորումներով հագեցած վիրահատարաններ և հետվիրահատական խնամքի սենյակներ: Բոլոր վիրահատություններն իրականացվում են ժամանակակից վիրահատական նյութերով և սարքերով:

Վիրաբուժական բաժանմունքում իրականացվում են հետևյալ վիրահատությունները

➤Գաստրոէզոֆագիալ ռեֆլյուքս հիվանդության, ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածքների վիրաբուժական բուժում

➤Որովայնի պատի բոլոր տեսակի ճողվածքների վիրահատություն

➤Վիրահատություններ ստամոքսի և 12 մատնյա աղու բարորակ և չարորակ պաթոլոգիաների դեպքում

➤Ենթաստամոքսային գեղձի  վիրահատություններ բարորակ և չարորակ պաթոլոգիաների դեպքում

➤Լյարդի, լեղապարկի, լեղուղիների վիրահատական բուժում պահանջող բարորակ, չարորակ և պարազիտային բնույթի պաթոլոգիաների վիրահատական բուժում

➤Լեղուղիների ռեկոնստրուկտիվ/վերականգնողական և պլաստիկ վիրահատություններ

➤Լյարդի տրանսպլանտացիա

➤Կոլոպրոկտոլոգիական վիրաբուժական օգնություն ամբողջ ծավալով

➤Փայծաղի պաթոլոգիաների վիրաբուժական բուժում

➤Կոլոռեկտալ քաղցկեղի մետաստատիկ ախտահարման վիրաբուժական բուժում

➤Շուրջօրյա,անհետաձգելի վիրաբուժական միջամտություններ ամբողջ ծավալով

Վերջին նորություններ