Հեմոդիալիզի բաժանմունք
Աստղիկ բկ-ում գործում է ՀՀ-ում հեմոդիալիզի լավագույն ծառայությունը, որը սպասարկում է Հանրապետության մասշտաբով ամենամեծ թվով պացիենտների: Բաժանմունքը ունի երկու մասնաճղյուղ, որոնցից մեկը տեղակայված է Աստղիկ բկ-ում (Դանիել Վարուժան 28/1), մյուսը՝ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի տարածքում (Էզրաս Հասրաթյան 9):
Աստղիկ բկ-ում հեմոդիալիզի ծառայություն է ստանում շուրջ 240 պացիենտ, բաժանմունքն ունակ է ընդունել ևս 90 պացիենտի: Բաժանմունքում գործում է 2 առանձին սրահ՝ ոլորտի առաջատար ընկերությունների ժամանակակից 40 սարքավորումով:
Բաժանմունքում հեպատիտով և այլ վարակակիր անձանց համար գործում է առանձնացված սրահ, ինչը ևս մեկ առավելություն է։
Երիկամային անբավարարությամբ այն պացիենտների համար, ովքեր աշխատում են, սովորում կամ ունեն հասարակական զբաղվածություն, մշակվում է այցերի անհատական գրաֆիկ՝ բկ-ի մասնագետները համապատասխան հերթափոխով սպասարկում են նրանց՝ հնարավորություն տալով չկտրվել ակտիվ հասարակական կյանքից։
Հիշեցում` հեմոդիալիզը ՀՀ քաղաքացիների համար իրականացվում է անվճար` պետպատվերի շրջանակներում:
Բժիշկներ
Վերջին նորություններ
17.05.2023
Կանխարգելիչ հետազոտություններ
17.05.2023