Էնդոկրինոլոգիական բաժանմունքը մատուցում է մասնագիտացված բժշկական օգնություն մեծահասակներին և երեխաներին՝ էնդոկրին համակարգի հիվանդությունների ախտորոշման, բուժման և երկարաժամկետ հսկողության ոլորտում։ Բաժանմունքի աշխատանքը հիմնված է ապացուցողական բժշկության սկզբունքների և միջազգային կլինիկական ուղեցույցների վրա՝ յուրաքանչյուր պացիենտի նկատմամբ ապահովելով անհատական մոտեցում։
Բաժանմունքի կառուցվածքը
Մեծահասակների էնդոկրինոլոգիա
- ամբուլատոր խորհրդատվություն,
- ախտորոշում և բուժման պլանավորում,
- դեղորայքային բուժման ընտրություն և ճշգրտում,
- դիսպանսեր հսկողություն,
- ցերեկային ստացիոնար
Մանկական էնդոկրինոլոգիա
- ամբուլատոր խորհրդատվություն,
- երեխաների և դեռահասների էնդոկրին հիվանդությունների ախտորոշում, բուժում և դինամիկ հսկողություն։
Մեր մասնագիտացման ուղղությունները
Բաժանմունքում իրականացվում է հետևյալ հիվանդությունների ախտորոշումն ու բուժումը․
- 1-ին և 2-րդ տիպի շաքարային դիաբետ,
- հղիության ընթացքում զարգացած շաքարային դիաբետ,
- վահանաձև գեղձի հիվանդություններ,
- հիպոֆիզի հիվանդություններ,
- մակերիկամների հիվանդություններ,
- հարավահանաձև գեղձերի հիվանդություններ և կալցիումաֆոսֆորային փոխանակության խանգարումներ,
- օստեոպորոզ և ոսկրային նյութափոխանակության այլ խանգարումներ,
- ճարպակալում և մետաբոլիկ համախտանիշ,
- լիպիդային փոխանակության խանգարումներ,
- էնդոկրին ծագման զարկերակային գերճնշում,
- երեխաների աճի և սեռական զարգացման խանգարումներ,
- մանկական տարիքի բնածին և ձեռքբերովի էնդոկրին հիվանդություններ,
- հորմոնային այլ խանգարումներ։
Շաքարային դիաբետի ժամանակակից կառավարում
Բաժանմունքում շաքարային դիաբետով պացիենտների վարումն իրականացվում է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։
Մեր ծառայությունները ներառում են․
- ինսուլինային պոմպերի տեղադրում և անհատական կարգավորում,
- պացիենտների ուսուցում ինսուլինային պոմպային թերապիայի վերաբերյալ,
- գլյուկոզայի շարունակական մոնիթորինգի (CGM) համակարգերի տեղադրում, միացում և հետագա հսկողություն,
- գլիկեմիայի տվյալների վերլուծություն՝ ժամանակակից թվային հարթակների օգնությամբ,
- շաքարային դիաբետի ինքնակառավարման և ինքնահսկողության ուսուցում։
Բաժանմունքի մասնագետները տրամադրում են համալիր և շարունակական մասնագիտական աջակցություն բոլոր տարիքային խմբերի պացիենտներին՝ նպաստելով հիվանդության արդյունավետ վերահսկմանը, բարդությունների կանխարգելմանը և կյանքի որակի բարելավմանը։
+374 11 66 77 88
Русский
English