Insurance
Insurance partners

2015թ.-ից «Աստղիկ» ԲԿ-ն համալրվեց ԼՕՌ ծառայությամբ, որի աշխատակիցներն իրականացնում են «Քիթ-կոկորդ-ականջաբանություն, գլխի և պարանոցի վիրաբուժություն» մասնագիտությամբ ախտորոշիչ-բուժական գործունեությունն իր ողջ ծավալով՝ ԼՕՌ օրգանների հետազոտության և բուժման նորագույն մեթոդների ներդրմամբ։

Ռինոլոգիա

➤Քթի և հարակից խոռոչների հիվանդությունների ժամանակ շնչառության խանգարման օբյեկտիվ գնահատում

➤Քթի հարակից խոռոչների ֆունկցիոնալ էնդոսկոպիկ վիրաբուժություն

➤Էսթետիկ և ֆունկցիոնալ ռինոպլաստիկա

Օտոլոգիա և աուդիոլոգիա

➤Օտոմիկրոսկոպիա և օտոէնդոսկոպիա՝ականջի հիվանդությունների ինչպես ախտորոշման, այնպես էլ բուժման նպատակներով

➤Միջին ականջի ախտահարումների ժամանակ սանացիոն և լսողությունը վերականգնող վիրահատություններ

➤Օտոնևրոլոգիական և սուրդոլոգիական ծառայություն՝ տոնալ շեմքային, խոսքային աուդիոմետրիայի, տիմպանոմետրիայի, լսողության հարուցված պոտենցիալների գրանցման, օտոակուստիկ էմիսիայի,  սարքերով

Լարինգոլոգիա

➤Վիդեոֆարինգոսկոպիա

➤Հարմոնիկ սկալպել, դեբրայդեր

➤ Ռադիոալիքային աբլաթիա

➤ Վիդեոֆիբրոլարինգոսկոպիա

➤ Ստրոբոսկոպիկ հետազոտություն՝ ձայնալարերի ձայնային ֆունկցիայի ախտահարումների ախտորոշում

➤Կոկորդի դեղորայքային ներլվացումներ՝ էնդոսկոպի հսկողության տակ

ԼՕՌ ուռուցքաբանություն

➤ԼՕՌ օրգանների բարորակ և չարորակ նորագոյացությունների վիրաբուժություն

Բաժանմունքում իրականացվում են այնպիսի բացառիկ ծառայություններ, ինչպիսիք են ականջի միկրովիրաբուժությունը, ԼՕՌ ուռուցքաբանությունը:

Բաժանմունքի աշխատակիցները համագործակցում են ԱՄՆ-ի Լոս Անջելեսի Հաուզի ականջի ինստիտուտի առաջատար օտոնեյրովիրաբույժների, Ավստրիայի Զալցբուրգ քաղաքի համալսարանական կլինիկայի քիթկոկորդականջաբանների, ինչպես նաևՄոսկվայի ՌԴ Բլոխինի անվան Ուռուցքաբանության կենտրոնի հետ՝ խորհրդակցությունների և փորձի փոխանակման շրջանակներում:

Վերջին նորություններ