Պոլիկլինիկա
«Աստղիկ» բկ-ի պոլիկլինիկայում իրականացվում է 21.500 հավաքագրված բնակիչի որակյալ և չափորոշիչներին համապատասխան բուժսպասարկում և հետագա շարունակական հսկողություն: Մասնագիտական կազմը
➤թերապևտներ,
➤ակնաբույժ,
➤վիրաբույժ(ուրոլոգ, վնասվածքաբան, անոթային վիրաբույժ, դիմածնոտային վիրաբույժ, թոքային վիրաբույժ)
➤վարակաբան,
➤մաշկաբան,
➤ուռուցքաբան,
➤նյարդաբան,
➤էնդոկրինոլոգ,
➤սրտաբան,
➤ատամնաբույժ,
➤քիթ-կոկորդ ականջաբան,
➤մանկաբարձ գինեկոլոգներ:
Բոլոր մասնագետները վերապատրաստված են ըստ ՀՀ ԱՆ համապատասխան ժամանակացույցի և պահանջների, ընդ որում՝ նյարդաբանը, ՔԿԱ բժիշկը, ուրոլոգը , վիրաբույժը, սրտաբանը, ակնաբույժը սերտորեն համագործակցում են մեր ԲԿ-ում գործող համապատասխան բաժանմունքների և Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի դասախոսական անձնակազմի հետ:
Պոլիկլինիկան իրականացնում է ՀՀ ԱՆ կողմից ներդրված և չափորոշիչին համապատասխան բոլոր գործառույթները, ինչպես օրինակ իմունոլոգիական կաբինետնետը լիարժեք և ժամանակին իրականացնում է ԱՆ կողմից մեծահասակ բնակչության համար նախատեսված պատվաստումները: Հաշմանդամներին և խոցելի խմբերին տրամադրվում է դեղորայք: Համագործակցում է տարածքային զինկոմիսարիատի հետ՝ զորակոչը պատշաճ կազմակերպելու նպատակով: Պոլիկլինիկան ունի առանձին թվայնացված ֆլյուրոգրաֆ, որը հնարավորություն է տալիս հիվանդներին տրամադրել որակյալ պատասխանն անմիջապես: Բոլոր ծառայություններն ունեն կադրային և գործիքային լիարժեք հագեցվածություն: Պոլիկլինիկայի ծառայություններից օգտվողների թիվը մշտապես աճում է:
Բոլոր ցանկացողների սիրով հրավիրում ենք օգտվել Աստղիկ բկ-ի պոլիկլինիկական ծառայություններից:
Վերջին նորություններ
17.05.2023
Կանխարգելիչ հետազոտություններ
17.05.2023