Լիպոսակցիա
Լիպոսակցիան պլաստիկ վիրահատություն է, որի ժամանակ մաշկի վրա փոքրիկ անցքեր են բացվում, և հատուկ սարքավորումը դուրս է բերում ճարպային բջջանքի որոշակի քանակ: Լիպոսակցիայի նպատակը մարմնի ուրվագծերի շտկումն է:
Աստղիկ բժշկական կենտրոնը առաջարկում է մարմնի լիպոսակցիայի հետևյալ տեսակները․
► Որովայնի լիպոսակցիա - այն էսթետիկ վիրահատական միջամտություն է, որը թույլ է տալիս հեռացնել որովայնի առաջային պատին և կողային հատվածներին կուտակված ենթամաշկային ճարպը: էսթետիկ վիրահատության այս տեսակը հավասարապես արդյունավետ է բոլոր տարիքի կանանց ու տղամարդկանց համար:
► Ազդրերի լիպոսակցիա - այն պլաստիկ վիրահատություն է, որը թույլ է տալիս ազատվել ազդրերի հատվածի չափից ավելի ճարպային կուտակումներից: Սա կազմվածքի շտկման առավել արդյունավետ եղանակ է, քանի որ այլընտրանքային մեթոդների՝ ֆիզիկական վարժությունների կամ դիետաների միջոցով դժվար է ամբողջովին վերացնել ազդրերի ու նստատեղի ավելորդ զանգվածը:
► Կոնքերի լիպոսակցիա - այն շտկող պրոցեդուրա է՝ ուղղված նշված հատվածի ճարպային կուտակումների վերացմանը: Շտկման արդյունքում մարմնի ուրվագծերը դառնում են հստակ, մաշկը՝ ձգված, վերանում են ճարպային ծալքերը, պացիենտը ձեռք է բերում ավելի բարեկազմ և գրավիչ արտաքին:
► Սրունքների լիպոսակցիա - այն պլաստիկ վիրահատություն է, որի նպատակն է ճարպի հեռացման միջոցով ոտքերը դարձնել ավելի սլացիկ ու նրբագեղ:
► Ծնկների լիպոսակցիա - այն փոքրացնում է ծնկների ծավալը, փոփոխում ձևը, վերացնում ծնկների ներքին ու արտաքին հատվածերի թերությունները:
► Նստատեղի լիպոսակցիա - այն գեղեցիկ ուրվագծերով հետույքային հատված ստանալու ժամանակակից մեթոդ է: Այսպիսի վիրահատական միջամտության օգնությամբ կարելի է մարմինն ավելի ներդաշնակ դարձնել առանց դիետաների և տանջալից ֆիզիկական վարժությունների:
► Մեջքի լիպոսակցիա - այն ավելորդ ճարպային կուտակումներից ազատվելու արդյունավետ և պահանջված մեթոդ է, որն իրականացվում է մարմնի համաչափությունը վերականգնելու համար: Պրոցեդուրան օգնում է արագ և հյուսվածքների նվազագույն տրավմաներով վերացնել թիակների, կոնքերի, պարանոցի հիմքի և գոտկատեղի ավելորդ զանգվածը:
► Ձեռքերի լիպոսակցիա - այն անվտանգ պլաստիկ վիրահատություն է, որը վերացնում է ուսերի, նախաբազկի և թևատակերի ճարպային կուտակումները: Այս մեթոդին բնորոշ են նվազագույն տրավմաները, իսկ ձեռքերի գեղեցիկ տեսքը վերականգնվում է շատ կարճ ժամանակահատվածում:
Տևողություն - 1-4 ժամ
Վերականգնողական ժամանակահատված - 2-6 շաբաթ
Անզգայացում - Ընդհանուր / Տեղային
Գներ - Պլաստիկ վիրահատության գները կարող են տարբեր լինել՝ կախված բարդության աստիճանից, օգտագործվող նյութերից ու սարքավորումներից, բժշկի որակավորման աստիճանից և սպասարկման տեսակից: Մենք առաջարկում ենք բավական մատչելի գներ՝ միևնույն մակարդակի այլ բժշկական կենտրոնների համեմատությամբ: