Աբդոմինոպլաստիկա
Աբդոմինոպլաստիկան պլաստիկ վիրահատություն է՝ ուղղված որովայնի հատվածի մաշկային ծալքերի ու ճարպային կուտակումների վերացմանը, որովայնի պատի տոնուսի վերականգնմանը: Նշված կոսմետիկ թերությունների ամենից հաճախ հանդիպող պատճառներից են հղիությունը, նիհարելը, ծերացման բնական գործընթացը:
Տևողություն - 1 - 4 ժամ
Վերականգնողական ժամանակահատված - 6-10 շաբաթ
Անզգայացում - Ընդհանուր
Գներ - Աբդոմինոպլաստիկայի գները կարող են տարբեր լինել՝ կախված բարդության աստիճանից, օգտագործվող նյութերից ու սարքավորումներից, բժշկի որակավորման աստիճանից և սպասարկման տեսակից: Մենք առաջարկում ենք բավական մատչելի գներ՝ միևնույն մակարդակի այլ բժշկական կենտրոնների համեմատությամբ: