Շուրջօրյա տեղեկատու

+374 11 66 77 88

Վիրաբուժական գինեկոլոգիայի և կրծքաբանության բաժանմունք

Բաժանմունքում իրականացվում են հետևյալ ծառայությունները

➤Փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդությունների ախտորոշում և բուժում` ժամանակակից մեթոդներով, այդ թվում` վիրաբուժական լապարասկոպիկ մեթոդի կիրառմամբ:

➤Փոքր կոնքի օրգանների տարաբնույթ գոյացությունների վիրահատական բուժում (որովայնահատում և լապարասկոպիկ մոտեցում): • Արտաքին սեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների պլաստիկ վիրահատություններ:

➤Կրծքագեղձի բարորակ և չարորակ գոյացությունների ժամանակակից մեթոդներով ախտորոշում և վիրահատական բուժում: Կրծքագեղձի բարորակ տարաբնույթ հիվանդությունների կոնսերվատիվ բուժում:

➤Ներարգանդային պաթոլոգիաների ախտորոշում և բուժում հիստերորեզեկտոսկոպիայի միջոցով:

Լապարոսկոպիկ և լապարոտոմիկ եղանակներով պլանային և անհետաձգելի վիրահատությունների միջոցով կատարվում են պահպանողական և ռադիկալ ծավալներով բուժումներ, որոնց միջոցով բարելավվում է կանանց կյանքի որակը: Բաժանմունքի բժիշկները պարբերաբար վերապատրաստվում են ՌԴ-ի բազմապրոֆիլ կլինիկաներում, մասնավորապես՝ ՌԴ-ի Բլոխինի անվան ռուսական ուռուցքաբանական կենտրոնում, ինչպես նաև՝ Եվրոպայի մի շարք երկրներում, մասնավորապես՝ Ամերիկա-Ավստրիական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող Վիեննայի Բաց բժշկական ինստիտուտին պատկանող կլինիկաներում։ Վերոնշյալ կլինիկաների հետ բաժանմունքի բժիշկները համագործակցում են արդեն տարիներ շարունակ՝ ինչպես փոխադարձ այցերի, այնպես էլ հեռահար կոնսուլտացիաների իրականացման առումով։

Արման Կարապետյան

Ծննդօգնության և գինեկոլոգիական ծառայության ղեկավար

Վերջին նորություններ
Organization Accredited by Joint Commission International

Organization Accredited by Joint Commission International