Նորություններ
Գլխավոր / Նորություններ
23.04.2026
Աստղիկ» ԲԿ վիրաբույժ, լյարդի տրանսպլանտ թիմի կոորդինատոր, ԵՊԲՀ Ընդհանուր Վիրաբուժության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Հայկ Հարությունյանը մասնակցել է Եվրոպական Օրգանների Փոխպատվաստման Միության (ESOT) կողմից կազմակերպված HESPERIS Course 2026 միջազգային կրթական ծրագրին,
«Աստղիկ» ԲԿ վիրաբույժ, լյարդի տրանսպլանտ թիմի կոորդինատոր, ԵՊԲՀ Ընդհանուր Վիրաբուժության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Հայկ Հարությունյանը մասնակցել է Եվրոպական Օրգանների Փոխպատվաստման Միության (ESOT) կողմից կազմակերպված HESPERIS Course 2026 միջազգային կրթական ծրագրին, որը տեղի է ունեցել 2026 թ. ապրիլի 16–18-ը՝ Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում։
Այս հեղինակավոր եռօրյա կրթական ծրագիրը ներառում էր փոխպատվաստման ոլորտի համապարփակ և բազմամասնագիտական ուսուցում՝ ընդգրկելով օրգանների նվիրատվությունն ու պահպանումը, ռեցիպիենտների գնահատումը և կառավարումը, իմունոլոգիան, վերականգնողական բժշկությունը, ինչպես նաև փոխպատվաստման նորագույն ուղղությունները՝ ներառյալ օրգանների արտամարմնական պերֆուզիան և քսենոտրանսպլանտացիան։
Ծրագրի ընթացքում քննարկվել են նաև կլինիկական բարդ դեպքեր, էթիկական խնդիրներ և փոխպատվաստման ոլորտի ժամանակակից մարտահրավերներ՝ միջազգային առաջատար մասնագետների մասնակցությամբ։
HESPERIS Course-ը հանդիսանում է ESOT-ի հիմնական կրթական ծրագրերից մեկը և ուղղված է փոխպատվաստման ոլորտում աշխատող մասնագետների գիտելիքների խորացմանն ու արդիականացմանը։
Բժիշկ Հայկ Հարությունյանի մասնակցությունը այս ծրագրին նպատակ ունի ձեռք բերված գիտելիքները կիրառել կլինիկական և գիտական գործունեության մեջ՝ ի նպաստ Հայաստանում փոխպատվաստման բժշկության զարգացմանը, ԵՊԲՀ ուսանողների կրթմանը և հիվանդների բուժման որակի բարձրացմանը։
+374 11 66 77 88
Русский
English
Թողնել մեկնաբանություն