Նորություններ

Գլխավոր / Նորություններ

11.01.2024

«Դիաբետիկ ոտնաթաթ» թեմայով գիտաժողով

Դիաբետիկ ոտնաթաթը համարվում է շաքարային դիաբետի ամենածանր և ամենաուշ բարդությունը, որը բերում է բժշկական, սոցիալական և տնտեսական մեծ խնդիրների զարգացմանը։ Այդ համախտանիշը ներառում է նյարդային, մկանային, ոսկրա-հոդային անոթային համակարգերի ախտահարումը։ Հաշվի առնելով «Դիաբետիկ ոտնաթաթ» համախտանիշի մուլտիդիսցիպլինար վարման անհրաժեշտությունը և արդյունավետությունը՝ տվյալ գիտաժողովի նպատակն է քննարկել տվյալ համախտանիշի զարգացման ախտածագումը տարբեր նեղ մասնագիտական տեսանկյունից, վարման առանձնահատկությունները և փոխհամագործակցության անհրաժեշտությունը։ Տվյալ սեմինարի շրջանակներում տարբեր մասնագիտական զեկույցների և քննարկումների արդյունքում կդիտարկվեն «Դիաբետիկ ոտնաթաթ» համախտանիշի բոլոր ռիսկային հատվածները, ինչի արդյունքում լսարանը կկարողանա ձեռք բերել բոլոր անհրաժեշտ գիտելիքները այդ համախտանիշի արդյունավետ բուժման համար։ Հրավիրյալ դասախոսների ցանկում կան նաև հատուկ մասնագիտացված կենտրոնների բժիշկներ, ովքեր կկիսվեն իրենց փորձով ինչպես ճիշտ և արդյունավետ կազմակերպել «Դիաբետիկ ոտնաթաթ» համախտանիշով պացիենտների վարումը, ինչպես նաև բոլոր նեղ մասնագետների արդյունավետ համագործակցությունը, ինչը յուրահատուկ է Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգի համար։
Թիրախային լսարան՝ անոթային վիրաբույժներ, նյարդաբաններ, էնդոկրինոլոգներ, վնասվածքաբան-օրթոպեդներ, ռադիոլոգներ։
Ծրագիրը ներկայացված է ՀՀ ԱՆ՝ ՇՄԶ կրեդիտավորման։
Մասնակցության վճար՝ 5000 դրամ։
Նախապես գրանցումը պարտադիր է
Գրանցվել կարող եք հետևյալ հղումով` https://forms.gle/2GJuHr5eAUnJ8AsUA

 

 

Օրակարգ

 

09։00 09։30

Մասնակիցների գրանցում

09։30-10։30

«Դիաբետիկ ոտնաթաթ», ժամանակակից ուղեցույցներ

Աղիյան Է.Մ․

10։30-11։30

«Դիաբետիկ ոտնաթաթ», վարումը էնդոկրինոլոգիական տեսանկյունից

Աղաջանովա Ե.Մ․

11։30-12։00

Ինչու են շաքարային դիաբետով պացիենտներն ունենում ստորին վերջույթների խոցեր

Քասաբյան Ր.Ա․

12։00-12։30

Անոթային վիրաբույժի դերը «դիաբետիկ ոտնաթաթ»-ի վարման համատեքստում

Քասաբյան Ր.Ա․

12։30-13։00

«Դիաբետիկ ոտնաթաթ»-ով պացիենտների մոտ օրթոպեդիկ ռեկոնստրուկցիայի մեթոդները

Օսնաչ Ս․Ա.

13։00-13։30

Ը Ն Դ Մ Ի Ջ Ու Մ

13։30-14։15

«Դիաբետիկ ոտնաթաթ»-ով պացիենտների մոտ բաց ռեկոնստրուկտիվ միջամտություններ

Սուլթանյան Տ.Լ․

14։15-15։00

Պերիֆերիկ շունտավորումներ «դիաբետիկ ոտնաթաթ» համախտանիշի ժամանակ

Նավասարդյան Վ.Ա․

15։00-15։30

Շարկոյի նեյրոօստեոարթրոպաթիա։ Ախտորոշման և բուժման առանձնահատկությունները

Օսնաչ Ս.Ա․

15։30-16։00

Շարկոյի նեյրոօստեոարթրոպաթիայի ժամանակ ոտնաթաթի օրթոպեդիկ ռեկոնստրուկցիաները ռեվասկուլյարիզացիայից հետո

Օսնաչ Ս․Ա.

16։00-16։30

«Դիաբետիկ ոտնաթաթ» համախտանիշով պացիենտների վարման կազմակերպումը

Գալստյան Գ․Ռ.

16։30-17։00

Վերքերի վարման տակտիկան «դիաբետիկ ոտնաթաթ»-ով պացիենտների մոտ

Օբոլենսկի Վ․Ն.

17։00-17։30

«Դիաբետիկ ոտնաթաթ»․ կլինիկական դեպքի քննարկում, գործնական մոտեցումները

Գալոյան Ա․Կ.

17։30-18։00

«Դիաբետիկ ոտնաթաթ»․ մուլտիդիսցիպլինար վարման արդյունավետությունը։ Ամփոփում

Սուլթանյան Տ.Լ.

Աղիյան Է.Մ.

Աղաջանովա Ե.Մ.

Օսնաչ Ս.Ա.

Քասաբյան Ր.Ա․

Թողնել մեկնաբանություն

Եթե ունեք հարցեր, ուղարկեք այստեղ
Organization Accredited by Joint Commission International

Organization Accredited by Joint Commission International