Նորություններ

Գլխավոր / Նորություններ

17.10.2025

Աստղիկ բժշկական կենտրոնի վիրաբույժ, ԵՊԲՀ ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու Հայկ Վաչագանի Հարությունյանը հոկտեմբերի 9-11-ը ներկայացրել է Հայաստանը Իսպանիայի Սևիլիա քաղաքում կայացած ELPAT 2025 կոնգրեսում

Աստղիկ բժշկական կենտրոնի վիրաբույժ, ԵՊԲՀ ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու Հայկ Վաչագանի Հարությունյանը հոկտեմբերի 9-11-ը ներկայացրել է Հայաստանը Իսպանիայի Սևիլիա քաղաքում կայացած ELPAT 2025 կոնգրեսում՝ բարձրակարգ մասնագիտական հարթակում։

Գիտաժողովի շրջանակում դոկտոր Հարությունյանը հանդես է եկել զեկույցով՝ «Հայաստանում լյարդի փոխպատվաստման ծրագրի իրականացման ընթացքում առաջացող էթիկական և իրավական մարտահրավերները» թեմայով։ Նրա ելույթը արժանացել է մասնագիտական հետաքրքրության՝ ընդգծելով Հայաստանի առաջընթացը տրանսպլանտոլոգիայի ոլորտում։

Այս մասնակցությունը կարևոր քայլ է՝ Հայաստանի գիտական և կլինիկական փորձը միջազգային հարթակ դուրս բերելու, Աստղիկ ԲԿ-ի լյարդի փոխպատվաստման թիմի մասնագիտական ներդրումը ներկայացնելու և մեր փորձը համաշխարհային պրակտիկայի հետ համադրելու ուղղությամբ։

ELPAT (European Platform on Ethical, Legal and Psychosocial Aspects of Transplantation) հանդիսանում է ESOT-ի (European Society for Organ Transplantation) մասնագիտացված հարթակը, որը կենտրոնանում է օրգանների փոխպատվաստման էթիկական, իրավական և հոգեբանական կողմերի վրա։ Այն ուսումնասիրում է դոնորների և ռեցիպիենտների իրավունքները, հասարակության ընկալումները, ինչպես նաև բարոյական ու հոգեբանական հարցերը՝ ստեղծելով կամուրջ բժշկության, իրավունքի և հասարակության միջև:

Թողնել մեկնաբանություն

Եթե ունեք հարցեր, ուղարկեք այստեղ
Organization Accredited by Joint Commission International

Organization Accredited by Joint Commission International