Նորություններ
Գլխավոր / Նորություններ
11.12.2025
Աստղիկ ԲԿ վիրաբույժները մասնակցել են Լազերային վիրաբուժության մաստեր-կլասին Գերմանիայում
Աստղիկ ԲԿ վիրաբույժներ բ.գ.թ., դոցենտ Հայկ Հարությունյանը և Աբգար Հակոբյանը մասնակցել են Գերմանիայի Վիտեն քաղաքի Marien Hospital-ում կայացած լազերային վիրաբուժության առաջատար մաստեր-կլասին։
Վարպետաց դասը իր հնարավորություն է տվել մասնակցել ինչպես տեսական դասախոսություններին, այնպես էլ մի շարք կոլոպրոկտոլոգիական լազերային վիրահատությունների իրականացմանը։
Կոլոպրոկտոլոգիական լազերային վիրահատություններն ունեն հետևյալ առավելությունները․
✔️ Առանց մեծ կտրվածքների են,
✔️ Ամենակարևորը՝ քիչ ցավոտ են,
✔️ Առանց արյունահոսության են
✔️ Իրականացվում են ընդամենը 10–15 րոպեում
✔️ Վերականգնումը շատ արագ է:
Աստղիկ ԲԿ-ում լազերային եղանակով կոլոպրակտոլոգիական (պոչուկի էպիթելային ուղիներ, թութք, հետանցքի ճաք և խուղակներ) վիրահատություններ իրականացնելու համար անհրաժեշտ է հերթագրվել 011667788 հեռախոսահամարով։
Հայերեն
Թողնել մեկնաբանություն