Նորություններ

Գլխավոր / Նորություններ

02.12.2025

Հայաստանի լյարդաբանության և փոխպատվաստման ոլորտի առաջընթացը ներկայացվեց Դելիում կայացած LTSICON 2025-ում

Հայաստանի լյարդաբանության և փոխպատվաստման ոլորտի առաջընթացը ներկայացվեց Դելիում կայացած LTSICON 2025-ում Հնդկաստանի Դելի քաղաքը նոյեմբերի 20–23-ը հյուրընկալեց լյարդի փոխպատվաստման ոլորտի ամենախոշոր միջոցառումներից մեկը՝ LTSICON 2025 միջազգային գիտաժողովը։

Համաժողովին մասնակցեցին հազարից ավելի մասնագետներ աշխարհի բոլոր տարածաշրջաններից, իսկ նրանց շարքում նաև Հայաստանի ներկայացուցիչները։ Հայաստանից միջոցառմանը մասնակցեցին Հայկական լյարդաբանության ասոցիացիայի նախագահ, Երևան բժշկագիտական կենտրոնի լյարդաբանության կլինիկայի ղեկավար, բ.գ.թ. Հասմիկ Ղազինյանը և ԵՊԲՀ ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դոցենտ, Աստղիկ ԲԿ-ի տրանսպլանտ վիրաբույժ և փոխպատվաստման թիմի կոորդինատոր, բ.գ.թ. Հայկ Հարությունյանը։

Հայկական պատվիրակությունը ներկայացրեց երեք պոստերային և մեկ բանավոր հաղորդում։ Հասմիկ Ղազինյանի բանավոր զեկույցը նվիրված էր պորտալ հիպերտենզիայի գնահատման ոչ ինվազիվ մեթոդներին, իսկ նրա պոստերային աշխատանքը՝ լյարդի փոխպատվաստումից հետո հղիության վարարման առանձնահատկություններին և միջազգային փորձի համեմատությանը։

Դոցենտ Հայկ Հարությունյանը ներկայացրեց երկու աշխատանք, որոնք ընդգրկում էին Հայաստանում լյարդի փոխպատվաստման ընդհանուր արդյունքները, բարդությունների վաղ ճանաչման և կանխարգելման մոտեցումները, ինչպես նաև հետփոխպատվաստումային կառավարման արդյունավետ մեխանիզմները։

Համաժողովի մասնակիցները բարձր գնահատեցին Հայաստանի փորձն ու ներկայացված տվյալները՝ ընդգծելով մեր երկրի շարունակական առաջընթացը և միջազգային մոտեցումների հետ համաչափ զարգացումը։

Թողնել մեկնաբանություն

Եթե ունեք հարցեր, ուղարկեք այստեղ
Organization Accredited by Joint Commission International

Organization Accredited by Joint Commission International