02.06.2023
Աստղիկ բկ-ի կաթվածի թիմի մասնագետների կողմից հեղինակած հոդվածը լույս է տեսել Web of science շտեմարանի կողմից ազդեցության բարձր գործոն ունեցող Frontiers in Neurology ամսագրում։ ԱԲԿ ընդհանուր և անոթային նյարդաբանության ծառայության ղեկավար, պրոֆեսոր Հ. Մանվելյանի ղեկավարությամբ իրականացված հետազոտության նպատակն էր գնահատել ՀՀ-ում գլխուղեղի կաթվածի ազգային ծրագրի ներդրման առանձնահատկությունները և ԱԲԿ-ում հիմնադրված կաթվածի կենտրոնի աշխատանքի արդյունավետությունը` համեմատելով այն միջազգային գործող ստանդարտների հետ։ Ըստ կաթվածի թիմի ղեկավար Գ. Սահակյանի` ներկայացվող գիտական փորձը կարող է հանդես գալ որպես գլխուղեղի կաթվածի վարման առաջադեմ կառուցվածքային մոդել` բարելավելով առկա բուժսպասարկման որակը և նպաստելով ՀՀ-ում առողջապահական համակարգի հետագա զարգացմանը։
Կարդալ ավելին
18.05.2023
Առաջին անգամ Հայաստանում կազմակերպվեցին բացառիկ ձևաչափով գիտագործնական սեմինարներ մարզային բժիշկների համար: Սեմինարի շրջանակում պացիենտի ընդունումն ու հետազոտությունը միաժամանակ գործնական վերապատրաստում էր մարզային բուժկենտրոնի բժիշկների համար: Ծրագիրն արդյունավետ էր մարզերի բուժաշխատողների, և շահավետ՝ բնակիչների համար:
Organization Accredited by Joint Commission International
Մոռացե՞լ եք Ձեր մուտքի տվյալները