Կանանց, հղիների և պտղի ուլտրաձայնային հետազոտում
Գլխավոր / Կանանց, հղիների և պտղի ուլտրաձայնային հետազոտում
ՈւՁՀ-ն առավել անվնաս և արդյունավետ մեթոդն է պտղի զարգացման, հղիության ընթացքի գնահատման, ինչպես նաև կանացի սեռական օրգանների պաթոլոգիաների ախտորոշման համար: Գինեկոլոգիական հետազոտությունն իրականացվում է տրանսաբդոմինալ, տրանսվագինալ, անհրաժեշտության դեպքում՝ նաև տրանսռեկտալ ճանապարհով, որն իրականացվում է հատկապես արգանդի վզիկի ուռուցքային պաթոլոգիաների դեպքում, քանի որ հնարավորություն է տալիս առավել ճշգրիտ որոշել պրոցեսի տարածվածության աստիճանը, ինչից կախված է բուժման հետագա ընթացքի որոշումը: Ներհեշտոցային 3D/4D էխոգրաֆիայի միջոցով հնարավոր է իրականացնել օրգանների շերտավոր հետազոտություն, որը թույլ է տալիս ավելի ստույգ ախտորոշել
- Սեռական օրգանների զարգացման արատները, որոնք հանդիսանում են անպտղությունների և սովորույթային վիժումների հիմնական պատճառ և շատ դեպքերում մնում չախտորոշված,
- Արգանդի խոռոչի ախտաբանական փոփոխությունները՝ պոլիպ, ներարգանդային միջնապատ, կպումներ,
- Արգանդի՝ տարբեր տեղակայման ուռուցքներ, դիֆֆուզ փոփոխություններ կապված ադենոմիոզի տարածման հետ,
- Հավելումների ծավալային գոյացություններ։
- Փողերի լայնացումը կապված հեղուկի կամ արտարգանդային հղիության հետ
Դոպլերոգրաֆիան արգանդային զարկերակներում, պորտալարի և պտղի անոթներում արյան հոսքի հետազոտությունն է: Այն հնարավորություն է տալիս գնահատել արգանդ-ընկերք-պտուղ համակարգը և պատկերացում կազմել պտղի ներարգանդային վիճակի մասին: Դոպլերոգրաֆիայի նորմալ ցուցանիշները վկայում են պտղի նորմալ վիճակի մասին, սակայն չեն բացառում որոշակի բարդությունների առաջացումն ավելի ուշ ժամկետներում: 30 շաբաթականից հետո այն հանդիսանում է ցանկալի բաղադրիչ յուրաքանչյուր ուլտրաձայնային հետազոտության ժամանակ:
Դոպլերոգրաֆիան ցուցված է հետևյալ դեպքերում՝
•Զարկերակային ճնշում
•Հղիության ժամկետի հետ համեմատ պտղի չափսերի անհամապատասխանություն
•Անեմիա
•Տոքսիկոզ
•Անամնեզում սովորույթային վիժումներ, չբերություն
•Երիկամների, սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ
•Պլացենտայի վաղաժամ հասունության կամ այլ ախտաբանական վիճակներ
•Պտղաջրերի ոչ նորմալ քանակ
•Զույգ պտուղ