Նորություններ
Գլխավոր / Նորություններ
22.05.2025
Առաջին անգամ ներկա էր մասնակից ՀՀ-ից՝ ի դեմս Աստղիկ բկ-ի ընդհանուր վիրաբույժ Հայկ Հարությունյանի
Մայիսի 13-15-ին Իրանի Շիրազ քաղաքի Abu Ali Sinai Charity Hospital-ում տեղի ունեցավ օրգանների փոխպատվաստման հերթական կոնգրեսը, որին առաջին անգամ ներկա էր մասնակից ՀՀ-ից՝ ի դեմս Աստղիկ բկ-ի ընդհանուր վիրաբույժ Հայկ Հարությունյանի։
«Աբու Ալի Սինա» հիվանդանոցը համարվում է Մերձավոր Արևելքի ամենահագեցած օրգանների փոխպատվաստման կենտրոնը։ Այն առաջինն է աշխարհում, որտեղ իրականացվել է օրգանների փոխպատվաստում՝ ուղեղային մահ արձանագրված դոնորներից։ Տարեկան իրականացվում է շուրջ 600-1000 լյարդի փոխպատվաստում, ինչը գերազանցում է նույնիսկ ԱՄՆ-ի ցուցանիշները։ Ի դեպ, փոխպատվաստումներ կատարվում են թե դիակային և թե կենդանի դոնորից՝ ինչպես մեծահասակներին, այնպես էլ մանկահասակներին։
Աշխարհում իրականացվող որևէ փոխպատվաստում չկա, որ այս անվանի հոսպիտալում չիրականացվի (լյարդ, երիկամ, սիրտ, թոքեր, աղիներ, ենթաստամոքսային գեղձ, մուլտիվիսցերալ կոմպլեքս օրգաններ, հյուսվածքներ, բջիջներ… և այլն): Օրգանների փոխպատվաստման ԵվրԱսիական-Իրանական կոնգրեսին ներկա էր շուրջ 500 մասնակից՝ ավելի քան 30 երկրից։
Առաջին անգամ էր Հայաստանը մասնակցում նման լայնածավալ կոնգրեսի։ Հայաստանն ու Աստղիկ ԲԿ-ն ներկայացնում էր Աստղիկ ԲԿ ընդհանուր և տրանսպլանտ վիրաբույժ, Լյարդի փոխպատվաստման թիմի կոորդինատոր, ԵՊԲՀ Ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Հայկ Վաչագանի Հարությունյանը։ Կոնգրեսի շրջանակներում զեկույցով հանդես եկավ Հայկ Հարությունյանը՝ ներկայացնելով Լյարդի փոխպատվաստման նվաճումները, մարտահրավերները և հեռանկարները Հայաստանում։
Զեկույցի վերջում հնչեցին գովեստի խոսքեր Տրանսպլանտ կենտրոնի ղեկավար, գիտական խորհրդի նախագահ պրոֆեսոր Սաման Նիկեղբալիանի կողմից, ով նաև պատրաստակամություն հայտնեց հետագա համատեղ ծրագրերի իրականացման համար։
Վերջին նորություններ

Ներքին սեմինար բուժքույրերի համար
31.01.2025
Թողնել մեկնաբանություն