Մեր բժիշկները

Արթուր Շուքուրյան

Քիթ-կոկորդ-ականջաբանության կլինիկայի ղեկավար

Հեռախոսահամար

Արթուր Կիմի Շուքուրյան, բ.գ.դ., պրոֆեսոր.ԵՊԲՀ քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնի վարիչ և "Աստղիկ" ԲԿ քիթ-կոկորդ- ականջաբանության կլինիկայի ղեկավար:

2001թ. ստացել է պրոֆեսորի կոչում ԲՈՀ-ի կողմից։

Պրոֆ. Ա.Կ. Շուքուրյանը ՀՀ առողջապահության նախարարության և Երևան քաղաքի գլխավոր քիթ-կոկորդ-ականջաբանն է:

2001թ.արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին բժշկագիտության բնագավառում։

2004թ. ստացել է վաստակավոր բժշկի կոչումը:

2016թ. պարգևատրվել է Մխիթար Հերացու շքանշանով:

Իր գիտական և բժշկական գործունեությունը Ա.Կ.Շուքուրյանը ծավալել է համագործակցելով համաշխարհային տարբեր բժշկական կենտրոնների մասնագետների հետ, բազմիցս վերապատրաստվել է տարբեր բժշկական կենտրոններում, մասնավորապես Գերմանիայի Դաշնության Մյունխենի, Քիլի, Շտուտգարտի, Ֆրայբուրգի քիթ-կոկորդ-ականջաբանության կլինիկաներում, պարբերաբար Փարիզի Արմանդ Տրուսոյի քիթ-կոկորդ-ականջաբանության կլինիկայում, House Ear և Լոս-Անջելեսի USLA համալսարանիքիթ-կոկորդ-ականջաբանության կլինիկական կենտրոնում, Նյու-Յորքի Կորնելի և Կոլումբիայի համալսարանների քիթ-կոկորդ-ականջաբանության կլինիկական կենտրոններում։

Զեկուցումներով հանդես է եկել տարբեր երկրներում կայացած օտոլարինգոլոգների համաշխարհային կոնգրեսներում (IFOS, EUFOS, EAORL, HNS)։

Պրոֆ. Ա.Կ. Շուքուրյանը հրատարակել է ավելի քան 210 գիտական աշխատանք, որոնցից 60-ից ավելին տպագրվել են արտերկրում, այդ թվում 2 մենագրություն, 7 մեթոդական ձեռնարկ: 

Պրոֆ. Ա.Կ. Շուքուրյանը հիմնել է գիտական դպրոց` ճանաչում գտած ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են 17 թեկնածուական ատենախոսություններ, ներկայումս պատրաստվում են 2 դոկտորական ատենախոսություններ։

1973-1979թթ

Մ.Հերացու անվան Երևանիպետական բժշկական համալսարան

1979-1981թթ

Մոսկվայի առաջին պետական բշկական ինստիտուտի կլինիկական օրդինատուրա

1981-1984թթ

Ասպիրանտուրա՝ Երևանի պետական բշկական համալսարան

 

1984թ.- առ այսօր

 ԵՊԲՀ քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոն՝ նախ որպես կրտսեր, ապա գիտաշխատող, հետագայում ասիստենտ, դոցենտ և պրոֆեսոր

1992-2022 թթ

Էրեբունի բժշկական կենտրոն` որպես քիթ-կոկորդ-ականջաբանության բաժամունքի վարիչ

1996-2002թթ

ԵՊԲՀ միջազգային կապերի գծով պրոռեկտոր

2008 - առ այսօր 

ԵՊԲՀ քիթ-կոկորդ-ականղաբանության ամբիոնի վարիչ

 2022 - առ այսօր

"Աստղիկ" բժշկական կենգտրոնում՝ ՔԿԱ կլինիկայի ղեկավար

...
Organization Accredited by Joint Commission International

Organization Accredited by Joint Commission International